“ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” վարկային բյուրոյի տնօրեն Արտակ Արզոյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին ու Banks.am կայքին- Երեկ ՀՀ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխություններին, որոնք նախատեսում են վերացնել ներկայիս սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս հեռահաղորդակցային ընկերություններին Վարկային բյուրոյին տեղեկատվություն ներկայացնել իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ: Սա Բյուրոյի՞ նախաձեռնությունն էր:- Ի սկզբանե, Վարկային բյուրոյի գործառույթների որոշ մասը կապված է կոմունալ կենցաղային եւ էլեկտրոնային հեռահաղորդակցություն ծառայություններ մատուցող ընկերություններում պոտենցիալ վարկառուների պարտքը հավաքագրելու եւ շրջանառելու հետ: Այսինքն, Վարկային բյուրոն, որպես ինստիտուտ, ամբողջ աշխարհում ունի այդ ֆունկցիան, եւ մենք, մեր իսկ հիմնադրման պահից, ենթադրել ենք, որ մի օր դա եւս պետք է իրականացվի:Մեր կողմից կոնկրետ դիմում չի եղել Կառավարություն, սակայն հարցը բարձրացվել է Կենտրոնական բանկում:Այստեղ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ վարկային տեղեկատվության շրջանառման մակարդակի միջազգային գնահատման չափանիշների մեջ առանձնակի ուշադրություն է դարձվում հենց այս տեսակի տեղեկատվությանը: Ուստի, կարելի է ասել, որ նախաձեռնությունը երկկողմանի էր: Կառավարության եւ Կենտրոնական բանկի նպատակն է` բարելավել վարկային տեղեկատվության շրջանառությունը, իսկ Բյուրոյինը` իրականացնել այդ բիզնես գործառույթը նաեւ որպես իր ինստիտուցիոնալ կոորդինատ: Կարդալ ավելին. Tweet Դիտում՝ 11446