Armenian PowerSpell ծրագրի հեղինակ Արման Բոշյանի և ծրագրի պաշտոնական դիստրիբյուտոր “Սահակ Պարթեւ-Պապյան” ՍՊԸ տնօրեն Հայկ Պապյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին - Երբվանի՞ց եք զբաղվում Armenian PowerSpell-ի թողարկմամբ: Ծրագրի անվանումը Armenian PowerSpell Extended Edition 5.2 է, փաստորեն, նախկինում կային ծրագրի այլ թողարկումներ: Ա. Բոշյան - Armenian PowerSpell-ի նախատիպը` ArmOrfo-ն, ստեղծվել է 9 տարի առաջ: Այն հանդիսանում էր հայերենի ուղղագրությունը ստուգող առաջին ծրագիրը: Նման ծրագրերին սովորաբար անվանում են spell checker: ArmOrfo-ն ուներ բավականին համեստ հնարավորություններ. բառարանը պարունակում էր 60 000 բառ: Այնուամենայնիվ, ծրագիրը բավականին մեծ պահանջարկ էր վայելում, քանզի այլընտրանք այն ժամանակ դեռ չկար: Ծրագիրը շատ թույլ էր պաշտանված անօրինական տարածումից, ինչն էլ հենց խանգարեց դրա զարգացմանը: Microsoft Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակի լույս տեսնելուց հետո ծրագրի անօրինական տարածումն ընդհատվեց, քանի որ ArmOrfo-ն չէր աշխատում նոր Windows-ի հետ: Այսպիսով, ծրագրի զարգացումն ընդհատվեց անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով: 2005 թվականին ես որոշում կայացրեցի իմ ուժերով շարունակել ֆինանսավորումն ու նոր ծնունդ տալ ծրագրին` անվանելով այն Armenian PowerSpell: Ներգրավեցի աշխատանքում լեզվագետների եւ թարգմանիչների: Որոշեցինք ստեղծել ծրագիր, որը հաշվի կառներ հայերենի ուղղագրության օրենքները, պարզագույն քերականությունը, եւ, ամենակարեւորը, կաշխատեր հնչողության հիման վրա: Հարցազրույցի շարունակությունը կարդացեք այստեղ: Tweet Դիտում՝ 19607