Համաշխարհային կլիմայական մարտահրավերներն ու էներգետիկ անվտանգության հարցերը վերափոխում են շինարարության ոլորտը, որտեղ կանաչ ու բարձր տեխնոլոգիական լուծումները նախագծման հիմնական չափանիշն են։ Այսօր էներգաարդյունավետությունը դարձել է ոչ թե ընտրության հարց, այլ՝ բնապահպանական եւ տնտեսական անհրաժեշտություն։ Ապրիլի 22-ին արդեն 56-րդ անգամ համաշխարհային մակարդակում նշվում է Երկրի օրը, որի ուղերձն է հոգ տանել մայր բնության մասին՝ «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրով։ Էներգաարդյունավետության թեմային անդրադարձել ենք հայաստանյան առաջատար PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրույցում։Թվերի լեզվով. ո՞ւր է կորչում էներգիանՇատերը զարմանում են՝ իմանալով, որ տան ջերմության ընդհանուր կորստի հարցում մեծ նշանակություն ունեն դռներն ու պատուհանները։ Ըստ ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի (Energy.gov) տվյալների՝ պատուհանների միջոցով ջերմության կուտակումն ու կորուստը կազմում է տան ջեռուցման եւ հովացման էներգիայի օգտագործման 25-30%-ը։ Սա նշանակում է, որ մեր վճարած կոմունալների մի մասը պարզապես «նվիրում ենք» արտաքին միջավայրին՝ ոչ արդյունավետ պատուհանների պատճառով։Սովորական ապակիները ժամանակակից էներգաարդյունավետ լուծումներով փոխարինելը կարող է խնայել տարեկան կոմունալ վճարների միջինում 15, իսկ որոշ կլիմայական գոտիներում՝ 20%-ից ավելին։ Սա ներդրում է, որն ապահովում է տաքություն ձմռանը, զով պայմաններ՝ ամռանը, նվազեցնում է ածխածնի արտանետումները, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում ամբողջությամբ փոխհատուցում է ծախսը՝ շնորհիվ խնայված միջոցների։Լուծումներ, որոնք փոխում են կյանքի որակըԷներգախնայող դռների եւ պատուհանների նախագծումը վաղուց դուրս է եկել զուտ գեղագիտության սահմաններից։ Սրանք բարդ ինժեներական լուծումների ամբողջություն են, որոնք հնարավոր են դառնում առաջադեմ տեխնոլոգիաների համակցման շնորհիվ։ Օրինակ՝ երկշերտ կամ եռաշերտ ապակիների կիրառումը․ միջապակյա տարածությունը լցվում է օդով կամ իներտ գազերով, որը ստեղծում է հզոր ջերմային արգելք՝ զգալիորեն դանդաղեցնելով ջերմափոխանակությունը ներսի եւ դրսի միջեւ:Այս տեխնոլոգիան լրացվում է Low-E (ցածր էմիսիոն) հատուկ ծածկույթներով, որոնք գործում են «խելացի» սկզբունքով. դրանք թույլ են տալիս բնական լույսին ազատ թափանցել ներս, սակայն անդրադարձնում են ջերմային ճառագայթները։ Այս տեխնոլոգիան հատկապես օգտակար է արեւոտ տարածաշրջաններում՝ նվազեցնելով օդորակման անհրաժեշտությունը եւ էներգիայի սպառումը:Էներգաարդյունավետությունն ամբողջանում է բարձրորակ ալյումինե պրոֆիլների եւ ջերմակամրջակների կիրառմամբ, որոնք որակյալ ռետինե հերմետիկացման հետ մեկտեղ բացառում են օդի եւ ջրի անցանկալի ներթափանցումը։ Սա նաեւ նպաստում է բարձր ձայնամեկուսացմանը։PROFAL-ի փորձն ու որակի հիմքըՈրպես ոլորտի առաջատար՝ PROFAL-ն իր գործունեության հիմքում դրել է հենց որակի, կայունության եւ պատասխանատվության սկզբունքները։ Մենք հասկանում ենք, որ էներգաարդյունավետությունը կախված է յուրաքանչյուր դետալից՝ ճիշտ ինժեներիայից, ալյումինի որակից մինչեւ ջերմամեկուսիչ ներդիրներ, աքսեսուարներ, ինչպես նաեւ մանրակրկիտ մոնտաժային աշխատանք։Այդ պատճառով PROFAL-ը համագործակցում է բացառապես միջազգային բարձրակարգ մատակարարների հետ, որոնց արտադրանքը համապատասխանում է էներգաարդյունավետության ամենախիստ ստանդարտներին։ Մեր փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ պատուհանների տեղադրումը ոչ միայն բարձրացնում է գույքի շուկայական արժեքը, այլեւ դառնում է կառուցապատողների եւ սեփականատերերի ամենախելամիտ ֆինանսական որոշումը։Այսպիսով՝ Էներգաարդյունավետ դռներն ու պատուհանները կրճատում են տան, շենքի, շինության էներգասպառումը: Ջեռուցման եւ հովացման համակարգերն աշխատում են ավելի քիչ, ինչը հանգեցնում է վառելիքի քիչ օգտագործման: Դա էլ իր հերթին կրճատում է ածխածնի արտանետումները՝ համապատասխանելով կայուն շինարարության համաշխարհային միտումներին:Վարքագծի փոփոխություն. տեխնոլոգիայից դեպի բարձր գիտակցությունՏեխնիկական լուծումները որքան էլ կատարյալ լինեն, տալիս են առավելագույն արդյունք միայն մարդկանց վարքագծի փոփոխության դեպքում։ Էներգախնայողությունը սկսվում է գիտակցված օգտագործումից՝ ջեռուցման ջերմաստիճանի ճիշտ կարգավորումից, բնական լուսավորության կիրառումից եւ «խելացի» սպառումից։Մեր նպատակն է կրթել եւ իրազեկել հասարակությանը, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ պասիվ սպառողից վերածվի նաեւ «արտադրող-սպառողի»։ Այն մարդը, որ ներդրում է կատարում էներգաարդյունավետ պատուհանների մեջ, վաղը նաեւ իր տանիքին կտեղադրի արեւային վահանակներ՝ դառնալով անկախ եւ մաքուր էներգետիկ համակարգի մաս։Թե այսօր՝ Երկրի օրը, թե ընդհանրապես պետք է հիշել, որ բնության հանդեպ հոգատարությունը սկսվում է փոքր քայլերից ու, ինչու ոչ, հենց մեր տան պատուհանից։ Էներգաարդյունավետ լուծումներն այսօրվա մեր ամենանշանակալի ներդրումն են թե մեր ընտանիքի հարմարավետության, թե շրջակա միջավայրի պահպանության գործում։ Tweet Դիտում՝ 2626