Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը: 2026թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է IDBank-ը (768 հիշատակում), որին հաջորդում են Ֆասթ Բանկը (622 հիշատակում) եւ Ամերիաբանկը (588 հիշատակում): Առաջին եռամսյակում լրատվական կայքերում առաջատար է IDBank-ը՝ 752 հիշատակում, թերթերում Հայէկոնոմբանկը՝ 15 հոդված, հեռուստատեսությամբ կրկին IDBank-ը՝ 6 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է IDBank-ը՝ 682 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ֆասթ Բանկն է՝ 615 հիշատակում, երրորդը Ամերիաբանկը՝ 472 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ֆասթ Բանկը՝ 98,9 %, 615 դրական հիշատակում 622-ից: Երկրորդն այս ցուցանիշով Բիբլոս Բանկ Արմենիան է 97,2 %, 69 դրական հիշատակում 71-ից, երրորդը՝ Ակբա բանկն է՝ 90,6 %, 471 դրական հիշատակում 520-ից:***Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor -ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2025թ. IV եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 9111