Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2025թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը (731 հիշատակում), որին հաջորդում են IDBank-ը (686 հիշատակում) եւ Ամերիաբանկը (668 հիշատակում): IV եռամսյակում լրատվական կայքերում առաջատար է Ակբա բանկը ՝ 716 հիշատակում, թերթերում Արդշինբանկը՝ 26 հոդված, իսկ հեռուստատեսությամբ ԱրարատԲանկը՝ 9 ռեպորտաժ: Դրական հիշատակումների թվով առաջատար է IDBank-ը՝ 619 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ֆասթ բանկն է՝ 608 հիշատակում, երրորդը Ակբա բանկը՝ 606 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ֆասթ բանկը՝ 97,6 %, 608 դրական հիշատակում 623-ից: Երկրորդն այս ցուցանիշով ԱրարատԲանկն է՝ 97,5 %, 459 դրական հիշատակում 471-ից, երրորդը՝ IDBank-ն է՝ 90,2 %, 619 դրական հիշատակում 686-ից: 15.12.2025 | 00:11 «MaxMonitor-ը եղել եւ մնում է Հայաստանի շուկայի առաջատարը» Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor -ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2025թ. 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2894