Բանկային հաղորդակցության նոր հնարավորություններ Հայաստանում՝ Viber-ի եւ Dexatel-ի համագործակցությամբ

12.03.2026 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Viber #Dexatel
Հայաստանում թվային բանկինգը վերջին տարիներին անցել է արագ զարգացման փուլ։ Մոբայլ հավելվածները դարձել են հիմնական գործիք, առցանց վճարումները՝ առօրյա պրակտիկա, իսկ հաճախորդների սպասելիքները՝ ավելի բարձր, քան երբեւէ։

Այսօր հաճախորդը բանկից ակնկալում է ոչ միայն անվտանգ եւ արագ ծառայություն, այլեւ՝ պարզ, ինտուիտիվ եւ արագ հաղորդակցություն։ Եվ այստեղ է, որ մեսենջերային հարթակները, մասնավորապես՝ Viber-ը, դառնում են ֆինանսական հաստատությունների ռազմավարական գործիք։

Dexatel-ը տրամադրում է միասնական API եւ մեկ միասնական հարթակ, որի ինտեգրմամբ բիզնեսները ստանում են հասանելիություն ոչ միայն Viber-ին, այլեւ WhatsApp-ին, SMS-ին, Telegram-ին եւ բազմաթիվ այլ հաղորդակցման ալիքների՝ առանց առանձին տեխնիկական ինտեգրացիաների անհրաժեշտության։

Բանկը հաճախորդի սմարթֆոնում

Հաճախորդները նախընտրում են ստանալ տեղեկատվությունն արագ, հստակ եւ առանց հավելյալ քայլերի։

Ֆինանսական կազմակերպությունների համար սա նշանակում է մի բան՝ հաղորդակցությունը պետք է լինի այնտեղ, որտեղ հաճախորդն է: 

Եթե նախկինում SMS-ն էր հիմնական ծանուցման միջոցը, ապա այսօր բանկերը կարող են անցնել ավելի ինտերակտիվ եւ գործնական հաղորդակցության ձեւաչափերի։

Սահող (Carousel) հաղորդագրություններ

Սահող (Carousel) հաղորդագրությունները թույլ են տալիս մեկ հաղորդագրության մեջ տեղադրել մի քանի քարտ (card), որոնք ներառում են՝ պատկեր, վերնագիր, կարճ նկարագրություն եւ գործողության կոճակ (CTA):


Բանկային ոլորտում կիրառման օրինակներ

Վարկային առաջարկներ

●    Նախահաստատված սպառողական վարկ

●    Հիփոթեքային հատուկ պայմաններ

●    Քեշբեքով քարտ

Յուրաքանչյուր առաջարկ ներկայացվում է առանձին քարտով՝ «Դիմել հիմա» կամ «Իմանալ ավելին» կոճակներով։

Ավանդներ եւ ներդրումային պրոդուկտներ

●    Տարբեր ժամկետներով ավանդներ

●    Տոկոսադրույքների համեմատություն

●    Ներդրումային փաթեթներ

Սա փոխում է մարքեթինգային հաղորդագրության տրամաբանությունը․ մեկ հաղորդագրություն→ բազմակի ընտրություն → արագ անցում դեպի գործողություն։

Ցանկային հաղորդագրություններ (List Messages)

Ցանկային հաղորդագրությունները հնարավորություն են տալիս ներկայացնել ընտրության մի քանի տարբերակ մեկ կառուցվածքային ցանկի տեսքով։

Սա հատկապես կարեւոր է սպասարկման գործընթացներում։

Օգտագործման օրինակներ Հայաստանում

Ինքնասպասարկման մենյու

●    Դիտել հաշվեկշիռը

●    Ներբեռնել քաղվածք

●    Արգելափակել քարտը

●    Կապ հաստատել աջակցման ծառայության հետ


Մասնաճյուղ կամ ծառայության ընտրություն

●    Ընտրել քաղաք

●    Ամրագրել ժամ

●    Ընտրել ծառայության տեսակ

Ցանկային հաղորդագրությունները նվազեցնում են սպասման ժամանակը, թեթեւացնում զանգերի կենտրոնների ծանրաբեռնվածությունը եւ բարելավում հաճախորդի փորձառությունը։ 

Գործարքների վերաբերյալ ծանուցումներ, մեկանգամյա կոդեր (OTP)

Թվային բանկինգի հիմքը անվտանգությունն է։

OTP կոդերը, գործարքների եւ մուտքի հաստատումները պետք է լինեն արագ, հուսալի, վավերացված աղբյուրից եւ պաշտպանված խարդախություններից:


Այս տեսակի հաղորդագրությունները բանկերին տալիս են մի շարք առավելություններ՝ վավերացված եւ բրենդավորված բիզնես հաշիվ, հաղորդագրությունների հուսալի հասանելիություն հաճախորդներին եւ տվյալների անվտանգ եւ պաշտպանված փոխանցում:

Dexatel-ի միջոցով իրականացվող ինտեգրացիաները թույլ են տալիս նաեւ կիրառել fallback մեխանիզը (օրինակ՝ SMS,WhatsApp, Telegram պահուստային ուղարկում)՝ ապահովելով հաղորդագրությունների երաշխավորված առաքում։

Հաղորդակցությունից դեպի եկամուտ

Ժամանակակից բանկերի համար հաղորդակցությունն այլեւս միայն օպերացիոն գործիք չէ։ Այն կարող է դառնալ վաճառքի ալիք, հաճախորդի սպասարկման գործիք, վստահության ամրապնդման միջոց եւ ծախսերի օպտիմալացման մեխանիզմ:


Սահող եւ ցանկային հաղորդագրությունները խթանում են վաճառքները եւ ներգրավվածությունը։

Գործարքների վերաբերյալ հաղորդագրությունները ապահովում են անվտանգ եւ անխափան փորձառություն։

Հայաստանի բանկային ոլորտի համար նոր ստանդարտ

Հայաստանի ֆինանսական համակարգը վերջին տարիներին արագ տեմպերով անցում է կատարում թվային լուծումների։ Հաջորդ ռազմավարական քայլը հաճախորդների հետ հաղորդակցության ամբողջական թվայնացումն է։

Dexatel-ը, որպես հաղորդակցման նորարարական լուծումների մատակարար, օգնում է թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ֆինանսական հաստատություններին բարձրացնել իրենց մրցունակությունը՝ կազմակերպելով արագ, անվտանգ եւ անհատականացված հաղորդակցություն ինչպես գործող, այնպես էլ՝ պոտենցիալ հաճախորդների հետ։

Բիզնեսներն ունենում են 30 օր՝ անվճար փորձարկելու Dexatel-ի կողմից առաջարկվող ծառայություններից ցանկացածը։ 

Լրացրեք դիմում-հայտը այստեղ https://dexatel.com/lp/viber/armenia/: Սկսեք ձեր հաղորդակցության թվային վերափոխումը արդեն այսօր։
Դիտում՝ 1788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW