Բիզնեսի ղեկավարների առանցքային նշանակումները Հայաստանում 2025-ին

10.03.2026 | 07:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ստորեւ ներկայացվող հրապարակումը Breakfast for Executives տելեգրամյան ալիքը բացառիկության կարգով տրամադրել է Banks.am-ին:

Մեր սերտ կապակցված բիզնես էկոհամակարգում շատ կարեւոր նշանակումներ հաճախ աննկատ են մնում։ Մշտապես գտնվելով ղեկավարների որոնման էպիկենտրոնում՝ մենք արագ ենք լսում այն տեղաշարժերի մասին, որոնք հետագայում ձեւավորելու են բոլորիս networking-ի քարտեզը։

Boyden-ի թիմը սկսում է նոր շարք, որտեղ կհրապարակենք այն ամենը, ինչը հայտնվել է մեր տեսադաշտում։ Այսուհետ ամեն եռամսյակ կամփոփենք բարձր օղակի ղեկավարների առանցքային տեղափոխությունները՝ Ձեզ օգնելով ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին։

Այս անգամ մեր աչքից չեն վրիպել 2025 թվականի հետեւյալ նշանակումները:

Լեոնիդ Կիրակոսյան՝ միացել է Սոֆթ Կոնստրակտին որպես գլխավոր տնօրեն իր հետ բերելով կորպորատիվ ռազմավարության եւ տրանսֆորմացիայի հարուստ փորձ, որը կուտակել է McKinsey & Company-ում որպես գործընկեր։

Գուրգեն Հարությունյան՝ ստանձնել է Սիգարոն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Գուրգենը միանում է թիմին՝ ունենալով բազմամյա միջազգային փորձ տարբեր երկրներում։ Նրա վերջին պաշտոնը եղել է Pepsi-ի Վրաստանի գործադիր տնօրեն։

Սուրեն Փախչանյան՝ ստանձնել է Ինեկոբանկի ռիսկերի գծով տնօրենի (CRO) պաշտոնը։ Մինչ այդ Սուրենը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ֆրանկֆուրտում գտնվող ճապոնական Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC) բանկում։

Գարեգին Գեւորգյան՝ նշանակվել է Արդշինբանկի վարչության անդամ, ֆինանսական տնօրեն։ Գարեգինն ունի հարուստ փորձ ֆինանսաբանկային ոլորտում, այդ թվում` եղել է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն։

Նորայր Մխիթարյան՝  միացել է Սոֆթ Կոնստրակտին որպես Group CFO: Մինչ այս նա զբաղեցնում էր Group Financial Controller-ի դերը Revolut-ում, որտեղ նա առանցքային դեր է ունեցել ողջ կազմակերպությունում ֆինանսական համակարգերի եւ վերահսկողության ընդլայնման գործում։

Տիգրան Պետրոսյան՝ նշանակվել է Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն։ Նախկինում Տիգրանը ղեկավարել է Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի գործառնական ուղղությունները։

Լեւոն Ռուբինյան՝ միացել է Ամիօ բանկի թիմին որպես վարչության նախագահի առաջին տեղակալ եւ գործարարության զարգացման գծով տնօրեն։ Լեւոնը բանկային ոլորտի փորձառու մասնագետ է՝ Ինեկոբանկում ծավալած 18-ամյա գործունեությամբ։

Վահան Շխրդումյան՝ նշանակվել է Սիգարոն ընկերության Group CFO։ Վահանը նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Pepsi Հայաստանում եւ Գրանդ Մաստերում։

Տիգրան Մխիթարյան՝ ստանձնել է Ֆասթ բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամի պաշտոնը։ Նախկինում եղել է IDBank-ի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն, վարչության անդամ։

Արամ Փինաջյան՝ 2025 թվականին նշանակվել է Արդշինբանկի բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար, իսկ 2026 թվականի հունվարից` վարչության անդամ եւ ՓՄՁ բիզնեսի տնօրեն։ Նախկինում Արամը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում։

Ռեբեկա Հակոբյան՝ նշանակվել է reArmenia Academy-ի գլխավոր տնօրեն։ Մինչ այս հաստիքը զբաղեցնելը Ռեբեկան Ամերիաբանկի Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրենն էր։
Դիտում՝ 3887

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW