Հայաստանյան բանկերը 2025թ․ ընթացքում 2024թ. համեմատ արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ:Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 16.6%-ով, պարտավորությունները՝ 15.4%-ով, կապիտալը՝ 22․4%-ով:Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2025թ․ բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:ԱկտիվներՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականին 2024 թվականի համեմատ աճել է 16.6%-ով՝ կազմելով 12 830.32 մլրդ դրամ:Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2024թ. համեմատ արձանագրել է ցուցանիշի 16․1% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 670.36 մլրդ դրամ:Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 24% աճ եւ հասնելով 2 334.77 մլրդ դրամ ցուցանիշի:Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը 1 067.7 մլրդ դրամ (14.6% աճ), Ամիօ բանկը՝ 957.47 մլրդ դրամ (8․7% աճ) եւ Ինեկոբանկը՝ 918.94 մլրդ դրամ (18․5% աճ) ցուցանիշներով:ՊարտավորություններԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2025թ.-ին 2024թ. նկատմամբ ավելացել է 15.4%-ով՝ կազմելով 10 655.54 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2025թ. աճել են 13.5%-ով՝ կազմելով 2 244.39 մլրդ դրամ:Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 997.82 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 22.9% աճ: Վերջիններիս հաջորդում են Ակբա բանկը՝ 872.76 մլրդ դրամ (13․6% աճ), Ինեկոբանկը՝ 795.73 մլրդ դրամ (18.4% աճ) եւ Ամիօ բանկը՝ 764.59 մլրդ դրամ (5․9% աճ)։ԿապիտալՀաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 22․4%, ինչի արդյունքում արձանագրվել է 2 174.78 մլրդ դրամ ցուցանիշ:Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 425.96 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 31.9%։Երկրորդը Ամերիաբանկն է՝ 336.95 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 31․5%:Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա բանկը՝ 194.94 մլրդ դրամ (19.3% աճ), Ամիօ բանկը՝ 192.87 մլրդ դրամ (21․1% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 123.21 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 19% աճով:2025թ. ավարտին առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 62%-ը, պարտավորությունների 62.6%-ը եւ կապիտալի 58.6%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025թ. վերջի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2024թ. նկատմամբ:Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 347