Համերգային մեծ ծրագրով եւ բազմաթիվ նվերների մրցանակաբաշխությամբ ամփոփվեց «Koreez 2025» մաթեմատիկական մրցույթը, որն այս տարի եւս անցկացվում էր Telcell ընկերության հետ համագործակցությամբ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքվել էին մրցույթին մասնակցած 3-12-րդ դասարանի աշակերտները եւ քոլեջների ուսանողները, նրանց ծնողները, ուսուցիչները եւ նախագծի գործընկերները։ Միջոցառման օրն էլ պատահական չէր ընտրված հոկտեմբերի 5-ին Koreez-ը նշում էր իր հիմնադրման 5-ամյակը, միաժամանակ ամբողջ աշխարհում նշվում էր Ուսուցչի միջազգային օրը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Koreez-ի շրջանակում այս տարի անցկացվել էին «Իմ ընկեր Ալենը» ընթերցման մրցույթը, «Կորիզ x Թելսել x Ֆիզմաթ դպրոց» մաթեմատիկական մրցույթը եւ «Կորիզ 2025 Կրթական Օսկար» առարկայական մրցույթը։ Այս փուլերին մասնակցած բոլոր աշակերտները պարգեւատրվեցին խրախուսական նվերներով, իսկ յուրաքանչյուր մրցույթում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան գլխավոր մրցանակները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այսօր ֆանտաստիկ օր է, որովհետեւ արդեն երկրորդ տարին է՝ մենք Telcell ընկերության հետ իրականացնում ենք մաթեմատիկական համընդհանուր տոն-մրցույթ։ Մենք խորապես հավատացած ենք, որ մաթեմատիկան պարզապես առարկա չէ, դա մեր յուրաքանչյուրի կյանքի, գիտելիքի եւ կրթության սկիզբն է։ Սուրեն Ալոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք միասին հաջողեցինք տասնյակ հազարավոր աշակերտների խթանել մաթեմատիկայի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն ունենալ, բարձրացնել առաջադիմությունը դպրոցում։ Մենք եւ մեր աջակիցները վստահ ենք, որ կրթությունը կորիզն է մեր երկրի»,- նշեց Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Խոսելով Telcell ընկերության հետ իրենց համագործակցության մասին՝ նա ընդգծեց՝ ցանկացած առաջատար ընկերություն քաջ գիտակցում է՝ հաջողության գրավականի 80%-ը կրթությունն է եւ գիտելիքը․ «Telcell ընկերության ղեկավար կազմը նույնպես համոզված է սրանում, եւ միավորվելով՝ մենք կարողացանք այս տոնը համահայկական դարձնել։ Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ այն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից․ մեզ միացել են Սփյուռքում ապրող շուրջ 40 երկրի հայ երեխաներ, որոնք նույնպես մասնակցում են մրցույթին։ Telcell-ի աջակցությունը մեզ հնարավորություն տվեց թակել յուրաքանչյուր ընտանիքի դուռ եւ ասել, որ մաթեմատիկան կարող է հասանելի լինել ամեն երեխայի»,- շեշտեց Ալոյանը։ Արտյոմ Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ կրթական նախագծերին աջակցելը եղել եւ մնում է իրենց սոցիալական պատասխանատվության կարեւոր բաղադրիչներից մեկը․ «Խիստ կարեւորում ենք հատկապես նախակրթական եւ դպրոցական ծրագրերում մեր ներդրումն ունենալու հնարավորությունը։ Իսկ Koreez-ը մեզ ընձեռեց այդ հնարավորությունը, եւ կարծում եմ՝ այս համագործակցությունը ժամանակի ընթացքում իր արդյունքներն անպայման ցույց կտա։ Միգուցե դա կլինի ո՛չ այս տարի, ո՛չ էլ մյուս, բայց երբ այս երեխաները դառնան լավ մասնագետներ, արժեք ստեղծեն մեր պետության համար, ա՛յ այսօրվա համար մենք կսկսենք հպարտանալ»,- նկատեց նա։ Արտյոմ Ղազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արտյոմ Ղազարյանը նաեւ հույս հայտնեց, որ իրենց համագործակցությունը շարունակական կլինի, եւ միասին կկարողանան նոր ծրագրեր իրագործել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս 5 տարի առաջ Koreez-ն իրականացնում էր ընդամենը մեկ մրցույթ։ Իսկ այսօր այդ մեկ մրցույթից Koreez-ը վերածվել է մեծ կրթական շարժման՝ կազմակերպելով թեմատիկ տարբեր մրցույթներ, որոնց արդեն մասնակցել է շուրջ 60 հազար աշակերտ Հայաստանից եւ սփյուռքից։ ՀՀ 1399 դպրոցներից Koreez-ում ներգրավվել է 1184-ը, ինչը կազմում է դպրոցների շուրջ 85%-ը։ Այս տարիների ընթացքում Koreez-ը նաեւ նոր էջ է բացել իր պատմության մեջ՝ իրականացնելով համանուն բջջային հավելվածի թողարկումը։ Սկզբում այն թույլ էր տալիս աշակերտներին միմյանց մարտահրավերներ ուղարկել եւ մրցել, իսկ այսօր արդեն դրա միջոցով աշակերտներն անցնում են իրենց ամբողջ ուսումնական ծրագիրը՝ պատրաստվելով ամփոփիչ աշխատանքների։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նախագծի հիմնադիրներն ընդգծում են՝ 5 տարվա ընթացքում Koreez-ը ձեւավորվել է որպես հարթակ, որտեղ բացահայտվում են տաղանդներ, իսկ մասնագետները պատրաստվում են ապագայի աշխատաշուկայի համար։ Աստղիկ ԻսկանդարյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 2829