Ինչպես են առաջատար բանկերը անցնում SMS-ից դեպի բազմաալիքային հաղորդակցություն

15.09.2025 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Dexatel #SMS
Բանկային ոլորտում հաճախորդների վստահությունն ու անվտանգությունը եղել եւ մնում են ամենակարեւոր առաջնահերթությունները։ Տարիներ շարունակ OTP կոդերը եւ տարբեր ծանուցումները հաճախորդներին փոխանցվել են SMS-ով։ 

Վերջին տարիներին, սակայն, բանկային շուկայում նկատվում է գլոբալ փոփոխություն․ հաճախորդները այլեւս չեն սահմանափակվում միայն SMS-ով եւ ակնկալում են ստանալ հաղորդագրություններ այն ալիքներով, որոնք իրենք ամենօրյա կյանքում օգտագործում են՝ Viber, WhatsApp, Telegram, RCS եւ էլ․ փոստ։

Այս միտումը ոչ միայն հարմարավետության հարց է, այն նաեւ կապված է անվտանգության, արագության եւ ներգրավվածության բարձրացման հետ։

SMS-ի սահմանափակումները բանկերի համար

Թեեւ SMS-ը երկար ժամանակ մնացել է որպես հիմնական գործիք, այն ունի մի շարք սահմանափակումներ․

●    Հաղորդագրությունների ուշացում կամ երբեմն առհասարակ չհասնելը
●    Բարձր ծախսեր մեծ ծավալների դեպքում
●    Հաճախորդների վարքագծի փոփոխություն․ մարդիկ այսօր առավել ակտիվ են մեսենջերային հավելվածներում

Այս բոլոր գործոնները ստիպում են բանկերին մտածել ժամանակակից լուծումների մասին։

Գլոբալ միտումները

Առաջատար միջազգային բանկերը արդեն իսկ անցնում են բազմաալիքային հաղորդակցությանը։ Օրինակ՝ OTP հաղորդագրությունը հաճախորդին կարող է նախ ուղարկվել WhatsApp-ով կամ Viber-ով, իսկ եթե այն չի հասնում՝ fallback տարբերակով գնալ SMS։

Այս մոտեցումը բերում է մի քանի հիմնական առավելություն՝

●    Ավելի արագ հաղորդագրությունների մատակարարում
●    Ավելի բարձր ներգրավվածություն հաճախորդների կողմից
●    Ավելի մեծ վստահություն բանկի նկատմամբ

Ինչպե՞ս է օգնում Dexatel-ը

Dexatel-ը, ունենալով հայկական արմատներ եւ միջազգային փորձ, առաջարկում է ժամանակակից հաղորդակցման API-ներ, որոնք թույլ են տալիս բանկերին ապահովել իրենց հաճախորդների անվտանգությունն ու վստահությունը՝

●    Dexatel Verify – արագ եւ անվտանգ նույնականացում բազմաալիքային OTP-ներով
●    Dexatel Engage – հաճախորդներին ծանուցելու եւ արդյունավետ շփման հնարավորություն
●    Dexatel Lookup – խարդախության ռիսկերի նվազեցում եւ սխալ կամ անգործուն համարների ֆիլտրացում

Dexatel-ին արդեն վստահում են միջազգային հսկաներ TikTok-ը, eDreams-ը, Glovo-ն, ինչպես նաեւ Հայաստանի առաջատար բանկերը՝ Ամերիաբանկ, Բիբլոս Բանկ Արմենիա, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Ամիօ բանկ: 

Միջազգային փորձի եւ տեղական վստահության համադրությունը Dexatel-ին դարձնում է իդեալական գործընկեր հայկական բանկերի համար։

Ժամանակն է SMS-ից անցնել դեպի բազմաալիքային հաղորդակցություն

Հայաստանի բանկերի համար սա բացառիկ հնարավորություն է՝ առաջարկել իրենց հաճախորդներին այնպիսի փորձառություն, որը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային։ Բազմաալիքային հաղորդակցությունը ոչ միայն բարձրացնում է հաճախորդների գոհունակությունը, այլեւ ամրապնդում է բանկի հեղինակությունը՝ որպես նորարար եւ վստահելի հաստատություն։

Առավել մանրամասն, թե ինչպես կարող է Dexatel-ը օգնել ձեր բանկին ապահովել ժամանակակից հաղորդակցություն եւ հաճախորդների անվտանգություն, այցելել՝ https://dexatel.com/industries/financial-services/:
Դիտում՝ 5135
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW