«ՀՀ-ում գործելով 8 տարի՝ դարձել ենք շուկայի առաջատար». Շենգավիթում բացվեց «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի նոր մասնաճյուղը

11.07.2025 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Երեւանի Շենգավիթ համայնքում բացվել է «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպության նոր՝ 8-րդ մասնաճյուղը: 

Ավտովարկավորման եւ ավտոմեքենաների գրավադրմամբ վարկերի տրամադրման վրա մասնագիտացած կազմակերպությունը Հայաստանում գործում է 2017թ.-ից՝ այս ընթացքում տրամադրելով ավելի քան 30 հազար վարկ: 

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Խաչիկ Ներկարարյանը (աջից) Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Սահակ Սինանյանը (ձախից)

Banks.am-ը ներկա է եղել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի նոր մասնաճյուղի բացմանը, կազմակերպության պրոդուկտների ու նոր նախագծերի մասին զրուցել գործադիր տնօրենի եւ վաճառքների վարչության ղեկավարի հետ: 

«Ստեղծարար լուծումներ՝ հաճախորդների կարիքներին»

Ռուբեն Սարգսյան, «ՄՈԳՈ» ՈՒՎԿ վաճառքների վարչության ղեկավար 

Հայաստանում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն հիմնադրվել է 2017թ.-ին եւ այս տարի լրանում է ընկերության 8-ամյակը: Խորհրդանշական է, որ այսօր բացվող նոր՝ Շենգավիթ համայնքի մասնաճյուղը, 8-րդն է Հայաստանում: 

Սա հաճախորդների սպասարկման եւս մեկ, նոր հարթակ է, որում բացահայտելու ենք նրանց կարիքները՝ առաջարկելով ստեղծարար լուծումներ: 
 

Ռուբեն Սարգսյանը

Շենգավիթը Երեւանի ամենամեծ համայնքներից է: Տեղում ներկայացուցչություն չունենալով՝ ռազմավարական որոշում ենք կայացրել հենց այստեղ բացել Երեւանի 5-րդ մասնաճյուղը: Սրանով չենք սահմանափալվելու եւ շարունակելու ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնումը: Այս պահին 3 մասնաճյուղ ունենք մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում: 

Զարգացումը շարունակվելու է նաեւ նոր պրոդուկտների առումով: Այսօր «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի առավել արդիական եւ պահանջված առաջարկն էլեկտրական մեքենաների ֆինանսավորումն է, ինչի շնորհիվ շուկայում գրավում ենք առաջատար դիրք:  


Ունենք հատուկ առաջարկներ նաեւ ՏՏ ոլորտի աշխատակիցների, էլեկտրական եւ ոչ էլեկտրական մեքենաներ ձեռքբերողների եւ գրավադրողների համար:

Մեր մյուս մրցակցային առավելությունն արագությունն է: Վարկի հաստատումը տեւում է առավելագույնը 30 րոպե, իսկ վարկավորումը տրամադրում ենք ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Այնպես որ, արագության տեսանկյունից մեզ հետ մրցել հնարավոր չէ (ժպտում է – հեղ.): 


«ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն գումար է տրամադրում վարկային գծի սկզբունքով, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի ավելացնել կամ նվազեցնել դրա չափն, ինչը չի արձանագրվում վարկային պատմության մեջ:  

Կազմակերպության առավելություններից է նաեւ սպասարկման որակը: Հաճախորդակենտրոն մոտեցումը մեր կարեւորագույն սկզբունքներից է: 

Այս պահին ունենք նաեւ հատուկ առաջարկ՝ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ում մեքենա գրավադրող քաղաքացիները կարող են մասնակցել խաղարկության եւ շահել ամառային հանգստի 10 փաթեթներից մեկը: 

«8 տարում դարձել ենք ավտովարկավորման եւ ավտոմեքենայի գրավով վարկավորման առաջատար» 

Խաչիկ Ներկարարյան , «ՄՈԳՈ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն 

Լինելով միջազգային «Էլեվինգ Գրուպ» ֆինանսական կազմակերպությունների խմբի անդամ՝ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն մշտապես հետեւում է շուկայի զարգացման միտումներին եւ լսում հաճախորդների կարծիքները: 

Խաչիկ Ներկարարյանը

Սա հաշվի առնելով՝ նկատել էինք, որ Երեւանի Շենգավիթ համայնքում կար «ՄՈԳՈ»-ի մասնաճյուղի պահանջարկ: Բացելով այն՝ այսուհետ կկարողանանք առավել մոտ լինել մեր հաճախորդներին՝ տրամադրելով արագ, որակյալ սպասարկում եւ ֆինանսական պրոդուկտներ: 

Կարծում եմ՝ այս մասնաճյուղը լիովին կծառայի համայնքի եւ հարակից շրջանների քաղաքացիներին: Շնորհակալ եմ մեր թիմին, որն իրականություն դարձրեց այս նախագիծը՝ կարճ ժամանակում հիմնելով ժամանակակից բոլոր պահանջներին բավարարող մասնաճյուղ:


Հայաստանյան շուկայում գործելով 8 տարի՝ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ն հասցրել է դառնալ ավտովարկավորման եւ ավտոմեքենայի գրավով վարկավորման առաջատար: Սա մեզ համար կարեւոր ցուցանիշ է: 

Վստահ եմ՝ այս մասնաճյուղը եւս հաջողելու է թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ: 

Յանա Շախրամանյան 
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի 
Դիտում՝ 8432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW