Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում

13.01.2025 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգը ներկայացնում է 2024 թվականին հայաստանյան օնլայն լրատվամիջոցներում կաթնամթերք արտադրող ընկերությունների լուսաբանման մասին տարեկան համառոտ հաշվետվությունը։

Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով 2024թ-ին ամենաշատ հիշատակված կաթնամթերք արտադրող ընկերություններն են.

Մարիաննա ՝ 144 հիշատակում,

Երեմյան Փրոդաքթս ՝ 88 հիշատակում,

Մարիլա ՝ 52 հիշատակում:

Ներկայացնում ենք երեք ընկերությունների 2024 թվականի հիմնական տեղեկատվական առիթները:

Մարիաննա

•    2024թ.-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր բարեգործական ընթրիք, որի տոմսերի արժեքը մեկ միլիոն դրամ էր։ Լրատվամիջոցները հրապարակել են ընթրիքին մասնակից հյուրերի ավտոմեքենաների համարանիշները, որոնց ցանկում է եղել նաեւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համարանիշը:

•    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել էր «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը: Պատճառը եղել է սանիտարահիգիենիկ պայմանների չհամապատասխանելը իրավական նորմերով սահմանված պահանջներին:

•    Մեկ այլ ստուգման արդյունքում էլ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել էին մանրէաբանական շեղումներ: Տվյալ ապրանքատեսակների արտադրությունը կասեցվել էր, սահմանվել էր խախտումները վերացնելու ժամկետ: Ավելի ուշ տեսչական մարմնի տեսուչները կրկնայց էին կատարել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամաս եւ չհայտնաբերելով անհամապատասխանություններ՝ արտադրական գործունեության կասեցումը վերացվել էր։

•    ՊԵԿ-ի հրապարակած 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն ոլորտի առաջատար ընկերությունների տասնյակում էր:

•    Տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ:

Երեմյան Փրոդաքթս

•    2024-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Փրոջեքթսն» ամփոփել են «Կաթ դպրոցներում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է Հայաստանում երեխաների եւ մեծահասակների շրջանում խթանել կաթի օգտագործումը, նվազեցնել անառողջ ըմպելիքների եւ խորտիկների կիրառումը, կաթի նկատմամբ պահանջարկ ստեղծել, եւ այն դիրքավորել ոչ միայն որպես առողջարար ըմպելիք, այլեւ առողջ ապրելակերպի ընտրություն։ Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է, որ ամփոփիչ տվյալները վերահաստատել են «Երեմյան Փրոդաքթսի» «Կաթը սեր է» կարգախոսը. երեխաներն իրենք են փաստել, որ կաթն իրենց առօրյայի անբաժան մասն է դարձել, ավելի մեծ սիրով ու հաճույքով են կաթ խմում։

•    2024-ին Երեւանում պաշտոնապես գործարկվել էր «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից գործարանը։

•    «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի հյուրասիրության ընթացքում «Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել. 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել:

•    Հունիսի 27-ին «Երեմյան Ֆարմը», ԵԱԶԲ–ն եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել եւ արդեն սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառում:

Մարիլա

•    2024թ. հոկտեմբերին լրատվամիջոցները գրել էին Սյունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին: «Գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի, որը հետագայում պարզվել է «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է: Ավելի ուշ պարզ է դարձել, որ տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը  ծեծի է ենթարկվել:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Դիտում՝ 4188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW