Wildberries-ն ու Ozon-ը հայկական օնլայն մեդիայում 2024թ. նոյեմբերին
03.12.2024 | 11:57
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նոյեմբերին ամենաշատ հիշատակված առցանց առևտրի հարթակները եղել են Wildberries-ը և Ozon-ը:
Նոյեմբերին Wildberries-ն ունեցել է 60 հիշատակում, Ozon-ը՝ 31 հիշատակում:
Հրապարակումները հիմնականում վերաբերել են ընկերությունների կողմից նոր ծառայությունների գործարկմանը:
Wildberries
• Wildberries-ը հայտնել է, որ այսուհետ հնարավոր կլինի գնումներ կատարել ապառիկ տարբերակով: Ծառայությունը հասանելի է հարթակի բոլոր գնորդներին:
• Իդրամը հայտնել է Wildberriеs-ում իր ծառայության գործարկման մասին: Այն հասանելի կլինի Wildberries-ում հավելվածի 6.8.6 թարմացման դեպքում։
Ozon
• Ozon-ը հայտնել է, որ նոյեմբերի 1-ից դադարեցրել է ապրանքների մեծ մասի համար հետվճարային տարբերակը` բացառությամբ «նորաձևության» կատեգորիայի, որը ներառում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, զարդեր և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ է փորձել վճարելուց առաջ:
• ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը III եռամսյակի համար, որի համաձայն Ozon-ի շրջանառությունը Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ։
2024թ. նոյեմբերին հայաստանյան օնլայն լրատվամիջոցներում Globbing-ի և Onex-ի մասին հրապարակումներ չեն արձանագրվել:
MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: