ՀՀ բանկային համակարգում գրանցվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ

17.10.2024 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկային համակարգ
Հայաստանյան բանկերը 2024թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 15.6%-ով, պարտավորությունները՝ 15.3%-ով, կապիտալը՝ 17%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2024թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024թ. երրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6%-ով՝ կազմելով 10 144.09 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 32% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 953.79 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 17.1% աճ եւ հասնելով 1 558.1 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ամիօ բանկը՝ 864.23 մլրդ դրամ (4% աճ), Ակբա բանկը՝ 848.7 մլրդ դրամ (12.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 684.37 մլրդ դրամ (23․7% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2024թ. երրորդ եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 15.3%-ով՝ կազմելով 8 404.73 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2024թ. երրորդ եռամսյակում աճել են 29.9%-ով՝ կազմելով 1 680.82 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 319.97 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 15.7% աճ: Վերջիններիս հաջորդում են Ամիօ բանկը՝ 705.21 մլրդ դրամ (5.8% աճ), Ակբա բանկը՝ 699.45 մլրդ դրամ (10․9% աճ) եւ Ինեկոբանկը՝ 586.74 մլրդ դրամ (24.7% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 17%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 739.36 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 272.97 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  46.7%։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 238.12 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 25․7%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ բանկը՝ 159.02 մլրդ դրամ (3.6% անկում), Ակբա բանկը՝ 149.25 մլրդ դրամ (18.3% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 97.62 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 17.8% աճով:

2024թ. երրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 58.3%-ը, պարտավորությունների 59.4%-ը եւ կապիտալի 52.7%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024թ. երրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:


Աննա Այվազյան
Դիտում՝ 1627
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW