Լուսինե Երեմյան. «Երեմյան Փրոջեքթսի» նախագծերը զարգացման մեծ ներուժ ունեն

20.09.2024 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Երեւանում անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին։

Լուսինե Երեմյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Գիտական նորարարության եւ կրթության կենտրոն» հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կյումրիգյանը մասնակցում էին «Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի կայուն զարգացման գործընթացներում»  թեմայով պանելային քննարկմանը, որի մոդերատորն էր Գործընկերությունների եւ զարգացման հարցերով ՄԱԿ-ի ֆինանսական խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արեւիկ Անափիոսյանը։



Մոդերատորը Լուսինե Երեմյանին ներկայացնելիս ընդգծեց այն փաստը, որ «Երեմյան Փրոջեքթս» բիզնես-գաղափարի իրագործման հիմքում Երեմյաններ քույր-եղբայր հարաբերություններն են։

«Մեր պատմությունն իմացողների համար պետք է որ շատ ակներեւ լինի անսահման սերը ծնողների նկատմամբ եւ այն, որ երկուսս էլ վաղ տարիքից ենք սկսել աշխատել, որպեսզի մեր ծնողի հոգսը թեթեւացնենք։ Այս ամենի հիմքում ընտանեկան արժեքներն են՝ ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու մարդ լինելու կարեւորությունը, միմյանց թեւ ու թիկունք լինելն ու սատարելը։ Եվ եղբորս՝ Դավիթ Երեմյանին աջակցելիս միշտ հավատացել եմ նրա երազանքին ու վստահ եղել, որ հաջողելու է։ Մեր քույր-եղբայր հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է։ Ես երկար տարիներ բնակվել եւ աշխատել եմ արտերկրում, այժմ վերադարձել եմ եւ իմ գիտելիքն ու փորձը կաշխատեմ ուղղել ընկերության զարգացմանը եւ, որպես հայկական օրինակելի բիզնես մոդելի, միջազգայնացմանը, Հայաստանից դուրս նոր շուկաներում ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու ռազմավարական նպատակներին հասնելուն»,- նշեց Լուսինե Երեմյանը։



Գագաթնաժողովի ունկնդիրները պանելային քննարկման ընթացքում ծանոթացան նաեւ Հայաստանի կայուն զարգացման համար կարեւոր ռազմավարական ուղղություններում ընկերության գործունեության համատեքստում Սփյուռքի ներուժի ներգրավման վերաբերյալ Լուսինե Երեմյանի տեսլականին։

Իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել եւ իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ եւ կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի եւ գյուղատնտեսության, մասնագիտական  կրթության զարգացման գործում։


 
«Մեր ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում 4 հիմնական ուղղություններով՝ գյուղատնտեսություն՝ մասնավորապես կաթնամթերքի արտադրություն, հյուրընկալություն եւ ռեստորանային նախագծեր, ճաշարանային նախագծեր եւ  մասնագիտական կրթություն։ «Երեմյան Փրոջեքթսի»  գործունեության յուրաքանչյուր փուլում մենք տարբեր նախագծերով ստեղծել  ենք մնայուն արժեքներ եւ   նպատակ ունեցել Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։ Մեր նախագծերն ունեն զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ, որը կարող ենք ուղղել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Սփյուռքի ռեսուրսի բացահայտմանն ու ներգրավմանը, Made in Armenia-ն՝ որպես որակի չափանիշ միջազգային շուկաներում դիրքավորմանը»,- ընդգծեց Լուսինե Երեմյանը։



Լուսինե Երեմյանը նշեց նաեւ, որ ճգնաժամերը միշտ հնարավորություն են դիտարկում, փորձում են լինել արագ եւ ճկուն որոշումների կայացման գործընթացում. «Համավարակի հետեւանքով տնտեսական ճգնաժամի պատճառով բիզնեսը հայտնվեց նոր մարտահրավերների առջեւ եւ փորձեցինք  օպերատիվ եւ արդյունավետ արձագանքել առերեսվող ճգնաժամին: Համավարակի եւ արտակարգ դրության պայմաններում գործունեության նոր ուղղություն մեկնարկեցինք. խոսքը մեր գյուղատնտեսական նախագծերի մասին է՝ մասնավորապես կաթնամթերքի արտադրության։ Այս ուղղությունն էլ մեզ հնարավորություն է տալիս ներդրում ունենալ մեր երկրի կայուն զարգացման համար կարեւոր այնպիսի ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու պարենի անվտանգության ապահովումնը»։  

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սեպտեմբերի 17-ից 20-ը Երեւանում անցկացրել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Սփյուռքի 1000 ներկայացուցիչներ 60 երկրներից, 180 բանախոսներ 25 երկրներից, ինչպես նաեւ պաշտոնական պատվիրակություններ Հունաստանից, Կիպրոսից, Լեհաստանից եւ Իրաքի Քրդստանից:
Դիտում՝ 5072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW