Բանկային համակարգում գրանցվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ
22.04.2024 | 14:05
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Հայաստանյան բանկերը 2024թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 11.5%-ով, պարտավորությունները՝ 10.7%-ով, կապիտալը՝ 15.3%-ով:
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2024թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 11.5%-ով՝ կազմելով 9 424.5 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 18.1% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 739.4 մլրդ դրամ:
Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 11.4% աճ եւ հասնելով 1 456.54 մլրդ դրամ ցուցանիշի:
Առաջատար հնգյակում են նաեւ Ամիօ բանկը՝ 819.25 մլրդ դրամ (3.6% անկում), Ակբա բանկը՝ 795.09 մլրդ դրամ (16.6% աճ) եւ Ինեկոբանկը՝ 606.61 մլրդ դրամ (18 % աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 10.7%-ով՝ կազմելով 7 843.32 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2024թ. առաջին եռամսյակում աճել են 16.3%-ով՝ կազմելով 1523.93 մլրդ դրամ:
Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 247.8 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 9.3% աճ: Վերջիններիս հաջորդում են Ամիօ բանկը՝ 661.88 մլրդ դրամ (3.8% անկում), Ակբա բանկը՝ 655.77 մլրդ դրամ (16% աճ) եւ Ինեկոբանկը՝ 506.33 մլրդ դրամ (17.5% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 15.3%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 581.18 մլրդ դրամ ցուցանիշ:
Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 215.47 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 32.6%։
Երկրորդը Ամերիաբանկն է՝ 208.74 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 26%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ամիօ բանկը՝ 157.37 մլրդ դրամ (2.7% անկում), Ակբա բանկը՝ 139.32 մլրդ դրամ (19.6% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 100.27 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 20.5% աճով:
Նշենք, որ 2024թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 57.5%-ը, պարտավորությունների՝ 58.6%-ը եւ կապիտալի՝ 51.9%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2023թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: