2024թ. 1-ին եռամսյակում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն

22.04.2024 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #վերլուծություն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:

Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024 թվականի 1-ին եռամսյակի համար:

Զուտ շահույթ

2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 83 մլրդ ՀՀ դրամ, ինչը 13 մլրդ ՀՀ դրամով կամ 19%-ով ավել է, քան 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գրանցած արդյունքը։

Բոլոր 18 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ։

Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 25,4 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։



Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 88 մլրդ ՀՀ դրամով կամ 1,8%-ով։

Առ 31.03.2024թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.119 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 54%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինն ամենամեծն է՝ 19.5%:



Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աննշան նվազել է՝ 4 մլրդ ՀՀ դրամով, կամ 1%-ով։

Առ 31.12.2023թ․ բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 416,4 մլրդ ՀՀ դրամ։

18 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 13-ը։



Ընդհանուր կապիտալ

2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 103 մլրդ ՀՀ դրամով կամ 6,9%-ով ու կազմել 1.581 մլրդ ՀՀ դրամ։

Այս աճը հիմնականում պայմանավորված է գրանցված շահույթով, որը կազմել է 83 մլրդ ՀՀ դրամ։

Նշված եռամսյակում Արդշինբանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը 50,23 մլրդ ՀՀ դրամով՝ կուտակված շահույթի հաշվին։



2024թ.1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։

2023թ. 9 ամիսների ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 12600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW