Լիզինգի զարգացման վրա ազդող գործոնները եւ Evoca Leasing-ի սրընթաց աճը շուկայում
29.03.2024 | 17:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս



Banks.am-ի հետ զրույցում Evocabank-ի Լիզինգային ծառայությունների ղեկավար Էմմա Սուքիասյանը խոսել է լիզինգի առավելությունների մասին, ներկայացրել է լիզինգի զարգացման վրա ազդող գործոնները եւ մանրամասներ տրամադրել Evoca Leasing պրոդուկտի մասին։
Լիզինգային լուծումներ՝ հաճախորդի անհատական պահանջներին համապատասխան
Այսօրվա դինամիկ բիզնես աշխարհում ճկուն ֆինանսավորման լուծումների հասանելիությունը չափազանց կարեւոր է այն ընկերությունների համար, որոնք ձգտում են ընդլայնվել, նորարարություններ կատարել եւ զարգանալ: Evocabank-ն առաջարկում է այնպիսի լիզինգային լուծումներ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջներին:
Evoca Leasing-ի առարկա են հանդիսանում`
- արտադրական սարքավորումներ/հոսքագծեր,
- բժշկական սարքավորումներ,
- շինարարական տեխնիկա,
- արեւային կայաններ եւ ջրատաքացուցիչներ,
- ավտոմեքենաներ։
Նախքան Evoca լիզինգի մանրամասներին անդրադառնալը՝ եկեք հասկանանք՝ ի՞նչ է լիզինգը եւ ի՞նչ առավելություններ ունի այն։ Լիզինգ տերմինն առաջացել է անգլերեն to lease բայից, ինչը նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ: Այն ներառում է հիմնական միջոցների ձեռքբերումը եւ դրանց տրամադրումը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` նախապես սահմանված պայմաններով եւ ժամկետներում:
Լիզինգն, ի տարբերություն վարկի, առանց գրավի պրոդուկտ է, որը բացի հաճախորդի համար նոտարական ծախսերը կրճատելուց, նաեւ հնարավորություն է տալիս հաճախորդներին իրենց անշարժ գույքը օգտագործել որպես գրավ, օրինակ՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար: Լիզինգը նաեւ անփոխարինելի գործիք է հաշվապահական ձեւակերպումների համար, որը թույլ է տալիս՝
- իրականացնել ԱԱՀ հաշվանցումներ,
- կատարել ծախսագրումներ,
- արտացոլել լիզինգի առարկան իրենց հաշվեկշռում եւ այլն:
Լիզինգը հանդիսանում է տնտեսության զարգացման բաղկացուցիչ տարրերից մեկը՝ ազդելով երկրի ՀՆԱ-ի վրա։
Լիզինգի առավելություններից խոսելիս պետք է նշել, որ այն առաջին հերթին մեծ հնարավորություն է ընձեռնում լիզինգառուներին, միջինում 20% կանխավճար կատարելով, լիզինգի ժամկետի ավարտին դառնալ գույքի սեփականատեր: Իսկ միջազգային շուկաներից ձեռքբերման դեպքում հաճախորդները բազմաթիվ ռիսկեր ունեն՝ կապված մատակարարների վստահելիության, գույքի տեղափոխման, հետերաշխիքային սպասարկման եւ այլնի հետ, որոնք բանկերը մեծամասամբ փակում են տարբեր մեխանիզմների եւ լծակների միջոցով:
Լիզինգի զարգացման վրա ազդող գործոնները
Չնայած, որ լիզինգային առաջին կազմակերպությունները հիմնվել են 1950-ական թվականներին եւ լայն տարածում ունեն աշխարհի զարգացած երկրներում՝ ՀՀ-ում այս շուկան զգալիորեն աճեց վերջին մի քանի տարիներին:
Կարեւոր է նշել, որ Հայաստանում լիզինգի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեն ինչպես տարբեր միջազգային ֆոնդերի մատչելի տոկոսադրույքներով լիզինգների տրամադրման հնարավորությունները, այնպես էլ պետական սուբսիդավորման ծրագրերը, մասնավորապես՝ «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագիրը»։ 2020թ.-ից սկսած այս ծրագիր բազմաթիվ հաճախորդների հնարավորություն ընձեռեց բարելավել եւ նորացնել իրենց մեքենա-սարքավորումները արդյունաբերության, շինարարության, բժշկական եւ այլ ոլորտներում՝ դրա դիմաց վճարելով բավականին ցածր տարեկան տոկոսադրույքներ, ընդ որում՝ առանց միջնորդավճարների:
Լիզինգի զարգացման մասին խոսում են առաջին հերթին թվերը: Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ լիզինգի ընդհանուր պորտֆելը ՀՀ շուկայում կազմել է 166,3 մլրդ ՀՀ դրամ, գրանցվել է 74.6% աճ, որտեղ Evocabank-ն էլ ունի իր մեծ ներդրումը:
Միանշանակ պետք է նշել նաեւ ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի մեծ դերի մասին, որին շուրջ 1,5 տարի է անդամակցում է նաեւ Evocabank-ը։ Ասոցիացիան այս ոլորտում իրականացնում է կարեւոր քայլեր․ Leasing EXPO-ի համակազմակերպիչ է, նախաձեռնում է դասընթացներ լիզինգի մասնագետներ պատրաստելու համար, ինչպես նաեւ մեծ աշխատանք է տանում օրենսդրական կարգավորումների եւ փոփոխությունների մասով:
Նշեմ նաեւ, որ լիզինգի ճանաչելիության եւ տարածման մեջ մեծ դեր ունի նաեւ Leasing EXPO-ն, որը առաջին անգամ կազմակերպվել էր անցած տարի, եւ Evocabank-ը եւս մասնակցում էր՝ հանդիսանալով EXPO-ի հովանավոր: Այն հնարավորություն տվեց հարյուրավոր այցելուների մեկ հարթակում հանդիպել մի շարք մատակարարների եւ ֆինանսական հաստատությունների:
Evoca-ն այս տարի եւս միանալու է LEASING EXPO 2024-ին, որի ընթացքում կներկայացնենք մեր վերջին՝ ամենաթարմ նորություններն ու հատուկ առաջարկները։
Evoca Leasing-ի առավելությունները եւ սրընթաց աճը շուկայում
Evocabank-ը լիզինգ պրոդուկտը ներդրել է շուրջ 2 տարի առաջ եւ արդեն իսկ գրանցել է մեծ հաջողություններ։ Նախորդ տարվա հետ համեմատ՝ Բանկի լիզինգային պորտֆելը գրանցել է շուրջ 500% աճ: Սերտ համագործակցում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մատակարարների, մասնավորապես՝ չինական եւ եվրոպական շուրջ 150 մատակարարների հետ:
Բանկն առաջարկում է մրցունակ տարեկան տոկոսադրույքներ եւ պայմաններ՝ միաժամանակ կարեւորելով լիզինգի 3 կողմերի շահերը (Մատակարար, Բանկ եւ Լիզինգառու): Այսօր, շնորհիվ Բանկում գործող միջազգային ֆոնդերի եւ պետական աջակցման ծրագրերի, ունենք հաճախորդներ ովքեր բանկին վճարում են տարեկան ընդամենը 0.5% ՀՀ դրամով լիզինգի համար՝ առանց միջնորդավճարների։
Վերջերս ներդրել ենք նոր հնարավորություն․ 50% կանխավճարի դեպքում հաճախորդի ֆինանսատնտեսական խորացված վերլուծություն չի իրականացվում, որն էապես կրճատում է լիզինգի տրամադրման ժամկետը լիզինգառուների համար:
Մենք հասկանում ենք, որ բիզնեսի համար ժամանակն էական նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով մեր լիզինգային գործընթացը նախագծված է այնպես, որ լինի արագ եւ արդյունավետ: Դիմումի ներկայացումից մինչեւ հաստատում եւ տրամադրում մեր փորձառու մասնագետների թիմը օգնում է հաճախորդներին շատ հեշտ, առանց դժվարությունների ձեռք բերել իրենց անհրաժեշտ ակտիվները:
Մեր նպատակն է ոչ միայն ֆինանսավորել, այլ վստահելի խորհրդատու եւ գործընկեր լինել մեր հաճախորդների հաջողության գործում:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ |
![]() |
Վերջին լուրեր
06.04.2025 | 22:30 Հոդվածներ
Visa-ի ու Mastercard-ի լուսաբանումը Հայաստանում 2025թ. I եռամսյակում
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: