Թվերն են խոսում. 30-ամյա «Աթենք» ընկերության կայուն զարգացման պատմությունը
22.12.2023 | 17:28
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ «Աթենք»










«Աթենք»-ը՝ 100 խոշոր հարկատուների ցանկում
«Աթենք»-ը պատասխանատու եւ պարտաճանաչ հարկատուի համբավ ունի։ Ընկերության կայուն եւ դինամիկ զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեությամբ եւ պետության հանդեպ պատասխանատվությամբ։
Ընկերությունը տարեցտարի բարելավել է իր դիրքերը խոշոր հարկատուների ցանկում եւ 2022 թվականին զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
2018 թվականից մինչ օրս ընկերության կողմից պետությանը վճարված հարկերը՝ 2 միլիարդ 300 միլիոն դրամից 2021 թվականին հասել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի։
Իսկ ահա այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով ընկերության կողմից վճարված հարկերը կազմել են շուրջ 4 միլիարդ դրամ։ Իսկ միայն վերջին 5 տարում «Աթենք»-ը վճարել է շուրջ 18.5 միլիարդ դրամ հարկ։
Պրոֆեսիոնալ թիմը՝ ընկերության հաջողության գրավական
«Աթենք» ընկերությունն իր 30-ամյա ճանապարհը սկսել է 40-45 աշխատակցով եւ ունեցել առաքման ընդամենը 5-6 մեքենա։ Ընկերության թիմն այսօր գերազանցում է 950-ը։
Արտադրության ծավալների աճին զուգահեռ «Աթենք»-ը բացել է 26 ֆիրմային խանութ Հայաստանում, որոնցից 3-ը մարզերում, 5-ը՝ Վրաստանում եւ առաքումներն իրականացվում են 100-ից ավելի մեքենաներով:
Ընկերության համար կարեւոր է վստահությունն ու հավատը թիմի նկատմամբ։ Ամենակարեւոր հատկանիշը, որ պետք է ունենա աշխատակիցը` հետաքրքրվածությունն է իր աշխատանքի նկատմամբ, անկախ նրանից, թե ինչ աշխատանք է անում։
Հենց այդ հետաքրքրվածությունն էլ հետագայում վերածվում է մեծ սիրո դեպի աշխատանքը։
«Աթենք»-ի պրոֆեսիոնալ եւ փորձառու թիմի շնորհիվ ընկերությունն արագորեն արձագանքում է շուկայի փոփոխություններին, մշտապես առաջարկում նոր արտադրատեսակներ եւ բավարարում ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:
Արտադրության շարունակական աճ՝ յուրաքանչյուր տարի 1500 տոննայով
«Աթենք»-ում միաժամանակ կիրառվում են մսամթերքի արտադրության եւ´ ավանդական, եւ´ ժամանակակից տեխնոլոգիաներ, արդյունքում՝ կարողանում է ամեն տարի միջինում 1500 տոննայով ավելացնել արտադրության ծավալները։
Ընկերությունը տարեցտարի ավելացնում է արտադրական հզորությունները, որի շնորհիվ մշտապես ներկայանում է նոր եւ բազմազան արտադրատեսակներով՝ ընդլայնելով լոյալ հաճախորդների շրջանակը։ Հատկանշական է, որ վերջին 5 տարում ընկերությունն ունեցել է արտադրության ծավալների կրկնակի աճ. 2018 թվականի 5600 տոննա արտադրանքը 2022-ին հասել է 11․200-ի։ Հիմնադրման իսկ օրվանից «Աթենք»-ն առաքելություն է ունեցել դառնալու ընկերություն բոլորի համար. նշանակալի իրադարձությունների եւ առօրյա սեղանի անբաժանելի մասն է «Աթենք»-ը։ Ընկերությունը յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում է անհատական մոտեցում, մշտապես հետադարձ կապ պահում նրանց հետ եւ արձագանքում նրանց առաջարկներին։
Խոշոր ներդրումներ՝ ի նպաստ որակի կատարելագործման եւ վերահսկման
Արտադրական ամբողջ գործընթացը գերժամանակակից սարքավորումներով կատարելու համար «Աթենք» ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարում։ Վերջին հինգ տարում այն կազմել է շուրջ 9 միլիարդ դրամ։
Իսկ ահա կառուցվող նոր գործարանի վրա «Աթենք»-ն ավելի քան 7 միլիարդ դրամի ներդրում է կատարում։ Գործարանի շահագործման հետ մեկտեղ, բնականաբար, մեծանալու են ընկերության արտադրական հզորություններն ու ծավալները, նոր աշխատատեղեր են ավելանալու։ Նոր գործարանի շահագործումը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին։ Իր մասշտաբներով եւ հագեցվածությամբ այն աննախադեպ է լինելու։
«Աթենք»-ն ապահովում է Հայաստանից արտահանվող մսամթերքի 30%-ը
«Աթենք»-ն իր մեծ թիմի հետ հաստատուն քայլերով գնում է դեպի զարգացում՝ նպատակ ունենալով տեղական արտադրանքը ճանաչելի դարձնել նաեւ միջազգային շուկայում:
Հայկական մսամթերքի արտահանման ավելի քան 30%-ը բաժին է հասնում «Աթենք» ընկերությանը։ Հայկական որակյալ արտադրանքն արտասահմանյան շուկայում բավականին մրցունակ է․ ընկերության բազմազան տեսականին վաճառվում է Վրաստանում, Ռուսաստանում եւ Արաբական երկրներում։
Այս թվերը «Աթենք» ընկերության 30-ամյա պատմության ընդամենը մի մասն է։ Ընկերությունն անելու Է հնարավորը՝ մշտապես հավատարիմ մնալու իր որդեգրած արժեքներին։ Շարունակելու է իր գործունեությամբ նպաստել պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստմանը, ոլորտում կատարելու է խոշոր ներդրումներ եւ հայկական արտադրանքը մրցունակ է դարձնելու միջազգային շուկայում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: