ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 3-րդ եռամսյակի արդյունքները

05.10.2023 | 00:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՀՀ բանկերը #ԶԼՄ #Մոնիտորինգ
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2023թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը (392 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (361 հիշատակում) եւ IDBank-ը (353 հիշատակում):  
 
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 386 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է Արդշինբանկը՝ 14 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը Ֆասթ Բանկն է՝ 7 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 317 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 311 հիշատակում, երրորդը IDBank-ն է՝ 304 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Յունիբանկը՝ 88,6 %, 78 դրական հիշատակում 88-ից: Երկրորդն այս ցուցանիշով Կոնվերսբանկն է՝ 88,1 %, 156 դրական հիշատակում 177-ից, երրորդը՝ Ամերիաբանկն ու IDBank-ը հավասարապես 86,1 %, Ամերիաբանկն ունեցել է 311 դրական հիշատակում 361-ից, իսկ IDBank-ը՝ 304 դրական հիշատակում 353-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2023թ. 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 10735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW