ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները
04.04.2023 | 12:50
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /



2023թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (486 հիշատակում), որին հաջորդում են Ակբա Բանկը (466 հիշատակում) եւ Կոնվերս Բանկը (322 հիշատակում):
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 477 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա Բանկը՝ 16 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար են Ամերիաբանկը եւ Ինեկոբանկը՝ հավասարապես 3-ական ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 460 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ակբա Բանկն է՝ 426 հիշատակում, երրորդը Կոնվերսբանկն է՝ 267 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ֆասթ Բանկը՝ 98,1 %, 53 դրական հիշատակում 54-ից: Երկրորդն այս ցուցանիշով Յունիբանկն է՝ 95,8 %, 136 դրական հիշատակում 142-ից, երրորդը՝ Ամերիաբանկն՝ 94,7 %, 460 դրական հիշատակում 486-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2022թ. 4-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
10.04.2025 | 11:57 Նորություններ
Ամիօ բանկը եւ Mastercard-ը մեկնարկում են կենսաչափական վճարատեսակը
10.04.2025 | 10:02 Ֆինտեխ
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: