2022 թվականը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն ամփոփեց մի շարք հաջողություններով՝ դառնալով ամենամեծ շահույթ գրանցած ապահովագրական ընկերությունը, մեծացնելով ապահովագրական պորտֆելը եւ նվաճելով նորանոր հաճախորդների վստահություն։ Ընկերության համար այս տարին արդեն իսկ չի զիջում նախորդին նոր ձեռքբերումների իմաստով։ «Նաիրի Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը Banks.am-ին ներկայացրել է նախորդ տարվա կարեւոր նվաճումները եւ փակագծեր բացել հաճախորդներին սպասվող անակնկալների մասին։ 2022-ի ձեռքբերումներն ու կայուն զարգացումը «Նաիրի Ինշուրանս»-ը, լինելով ՀՀ ապահովագրական ընկերությունների լավագույն եռյակում՝ 2022 թվականին դարձել է ամենամեծ շահույթ գրանցած ապահովագրական ընկերությունը: Այս ցուցանիշի կարեւորությունն ընդգծվում է նաեւ այն հանգամանքով, որ այսօր «Նաիրի Ինշուրանսը» ներառված է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, որտեղ առկա 3 ապահովագրական ընկերությունների շարքում առաջինն է իր ցուցանիշով: Նախորդ տարվա ձեռքբերումներից է նաեւ ապահովագրական պորտֆելի աճը: ՀՀ-ում ապահովագրական ոլորտի պորտֆելը 2022 թվականին աճել է 25%-ով, իսկ «Նաիրի Ինշուրանս»-ի պորտֆելը՝ 37%-ով: Այս ցուցանիշները դրական են ինչպես ՀՀ-ում ապահովագրական ոլորտի զարգացման, այնպես էլ մեր ընկերության կայուն աճի ու հեռանկարային զարգացման տեսանկյունից: Մանե Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պորտֆելի աճին զուգահեռ, բնականաբար, ընդլայնել ենք նաեւ մեր հաճախորդների շրջանակը: Այսօր համագործակցում ենք ավելի քան 3000 ընկերությունների, ինչպես նաեւ 250 000-ից ավելի հաճախորդների հետ: Բացի այդ, այսօր «Նաիրի Ինշուրանս»-ը առողջության ապահովագրության շրջանակում ունի ավելի քան 10 կորպորատիվ հաճախորդներ՝ 200-ից ավելի աշխատակիցներով: Այս ցուցանիշը փաստում է, որ մեզ հետ աշխատանքը նախընտրում են խոշոր եւ զարգացման միտում ունեցող ընկերություններ: 2022 թվականը մեզ համար նշանակալից էր նաեւ 2 մրցանակներով: Սպառողների ազգային ասոցիացիայի անցկացրած հարցումների արդյունքում արժանացանք «Սպառողի ընտրություն» մրցանակին, իսկ Համազգային վստահության խորհրդի կողմից ճանաչվեցինք «Տարվա ապահովագրական ընկերություն»։ Լուսանկարը՝ «Նաիրի Ինշուրանս» Այս մրցանակները շնորհվել են սպառողների հետ հարցումների արդյունքում, իսկ ապահովագրության ոլորտում հաճախորդի գնահատականն ամենաարժեքավորն է: Նման վստահությունը փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել եւ արդար ենք գործում:Նաիրի ընտանիքըԱնցած այս ամբողջ ճանապարհի ընթացքում մշտապես կարեւորել ենք մեր թիմի դերը: Աշխատող կամ աշխատակից բառերի փոխարեն մեզանում ընդունված է կիրառել Նաիրի ընտանիք, Նաիրի ընտանիքի անդամ դիմելաձեւերը, որովհետեւ այս ձեռքբերումներն անհնար կլինեին առանց մեր ընտանիքի անդամների միահամուռ ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի՝ դեպի մեկ ընդհանուր նպատակ:Այս պահի դրությամբ մեր ընտանիքն ունի 200-ից ավելի անդամ, որից շուրջ 21%-ը մեզ հետ է ավելի քան 10 տարի, իսկ 17 %-ը՝ 5-10 տարի: Այս ցուցանիշները հաստատում են այն, որ մենք մեր ընտանիքում համերաշխ ենք, ինչպես նաեւ գրավիչ գործատու ենք աշխատակիցներին առաջարկվող լայն փաթեթների եւ գնահատման ճկուն համակարգի շնորհիվ:Տարվա մեկնարկը նոր նվաճումներովԴեռեւս նախորդ տարվանից մեկնարկել էինք միջազգային «Moody's» վարկանշային գործակալության կողմից վարկանշավորման գործընթացը, եւ այս տարի արդեն արժանացել ենք B1 վարկանիշի: Հատկանշական է, որ «Նաիրի Ինշուրանսը» ՀՀ-ում առաջին վարկանշավորված ապահովագրական ընկերությունն է: Բացի այդ, առաջին իսկ փորձից նման բարձր վարկանշի ձեռքբերումը փաստում է ՀՀ ապահովագրական ոլորտում մեր կայուն դիրքի մասին։ Այս տարի արդեն հասցրել ենք ճամփորդական ապահովագրության մեր հաճախորդներին ուրախացնել բացառիկ հնարավորության մասին լուրով: Մինչ օրս ապահովագրական ընկերություններն աշխատել են աջակցող կազմակերպությունների միջոցով, եւ որոշակի ծախսերի շրջանակ հատուցվել է բացառապես Հայաստան վերադառնալուց եւ վճարային համապատասխան հիմքերը ներկայացնելուց հետո: Եգիպտոսն այն ուղղությունն է, որտեղ մարդիկ մեկնում են բյուջետային որոշակի սահմանափակումներով կամ պլանավորմամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշեցինք առավել հարմար ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին՝ հնարավորություն ստեղծելով օգտվել բարձրորակ բժշկական ծառայություններից՝ առանց տեղում վճարելու անհրաժեշտության: Մանե Մարտիրոսյանը Սա հնարավոր է դարձել նախորդ ամիս Egypt Global Assistance ընկերության հետ համագործակցության պայմանագրի շնորհիվ։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են դիմել Egypt Global Assistance-ի գործընկեր բժշկական կենտրոններից որեւէ մեկը, որը մեզ կներկայացնի հայտ, իսկ դրա հաստատման պարագայում կհոգա բոլոր ծախսերն առանց նախապայմանների: Հատկանշական է, որ մեր գործընկերն աշխատում է Եգիպտոսի լավագույն բուժհաստատությունների հետ եւ այդ ցանկը բավականին լայն է:Նոր առողջապահական փաթեթ՝ ՏՏ ընկերությունների համարԻնչպես այլ ապահովագրատեսակների, այնպես էլ առողջության ապահովագրության գծով «Նաիրի Ինշուրանս»-ը առաջատարներից է: Մեզ մոտ ներդրված է անհատական բժշկի գաղափարը: Մեր հաճախորդները խնդրի դեպքում մշտապես կապ են հաստատում միեւնույն բժշկի հետ, ինչն ամրապնդում է վստահությունն ու օգնում առավել արդյունավետ կազմակերպել բուժման գործընթացը: Մեր ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս բժիշկ-փորձագետին հեշտությամբ հասանելիություն ունենալ տվյալ հաճախորդին առնչվող անհրաժեշտ տեղեկատվությանը, ինչի շնորհիվ նա կարողանում է առավել արդյունավետ խորհրդատվություն տրամադրել:Հաճախ, հիվանդության ախտորոշման համար կարիք է լինում մի քանի լրացուցիչ հետազոտությունների, մինչդեռ ապահովագրության ոլորտում առկա առողջության ապահովագրության փաթեթներն ունենում են որոշակի բացառություններ, գումարային կամ քանակական սահմանափակումներ: Բացը լրացնելու համար այս տարի մշակել ենք առողջության ապահովագրության նոր փաթեթ, որը թույլ է տալիս օգտվել անսահմանափակ թվով ամբուլատոր ծառայություններից՝ առանց գումարային սահմանափակումների: Մանե Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այժմ փաթեթը մշակված է հատուկ ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար, իսկ հաջող ընթացքի դեպքում հասանելի կդարձնենք ավելի լայն շրջանակի հաճախորդներին:Շատ կարեւորում ենք այս փաթեթը, որովհետեւ ամբուլատոր հետազոտությունների շնորհիվ հնարավոր է ավելի վաղ հայտնաբերել եւ կանխարգելել մի շարք վտանգավոր հիվանդություններ:Ապագային միտված սոցիալական ծրագրերԲիզնես հաջողություններին զուգահեռ՝ առավել ընդլայնում ենք սոցիալական պատասխանատվության շրջանակը: Իրականացվող ծրագրերում ընկերության համար առաջնահերթ է նպաստել կրթական ոլորտի՝ արդի տեխնոլոգիական համակարգերով հագեցվածությանը, քանի որ ամուր տնտեսության հիմքը որակյալ կրթությունն է: Մեր վերջին ծրագրերից է Բերդավանի դպրոցի տեխնոլոգիական հագեցվածության ապահովումը, որը կօգնի աշակերտներին ինչպես գիտելիքի հարստացման, այնպես էլ հավակնոտ ծրագրեր մենկարկելու առումով:Նույն առաջնահերթության շրջանակում այս տարի եւս «Նաիրի Ինշուրանս»-ը կլինի Sevan Startup Summit-ի ապահովագրական գործընկերը:Թվային ժամանակաշրջանին համընթացԱռաջնահերթ մեզ թիրախավորել ենք թվային միջավայրում։ Այսօր մենք սպասարկում ենք բացառապես հեռավար կարգով, քանի որ փորձը ցույց է տվել, որ հաճախորդների պահանջն էլ է դրան ուղղված։ Այդ կերպ առավելագույնս խնայում ենք մեր հաճախորդների ժամանակը։ Լուսանկարը՝ «Նաիրի Ինշուրանս» Վերազինել ենք մեր կայքը՝ հաճախորդների համար ստեղծելով անձնական գրասենյակի հնարավորություն. այստեղ հնարավոր է պայմանագիր կնքել, օպերատիվ կապ հաստատել մեր բժիշկ-փորձագետների հետ, տեսնել Նաիրիի հետ կնքած բոլոր պայմանագրերը՝ գործող և ավարտված, հատուցման դիմում ներկայացնել, հետևել դրա ընթացքին, տեսնել՝ ինչ կարգավիճակ ունի դա ներկա պահին, վերբեռնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս նոր գործիքների միջոցով մեր հաճախորդն առավել արագ եւ ճկուն կարող է կապ հաստատել մեզ հետ, ինչը լիարժեքորեն համապատասխանում է մեր կարգախոսին՝ հաճախորդին ավելի մոտ։Այսօր մեր զանգերի կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված՝ 24/7 ռեժիմով, ամսական սպասարկում ենք ավելի քան 40 000 զանգ։ Հաճախորդների հավատարմությանն ու վստահությանն արժանանալը տարիների աշխատանքի եւ ներքին հսկողական բարձրակարգ համակարգի արդյունք է։ «Նաիրի Ինշուրանսը» սերտիֆիկացված է ISO որակավորմամբ։ Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից իրականացված աուդիտի արդյունքով որակավորվել ենք որակի 9001 սերտիֆիկատով եւ տեղեկատվական անվտանգության 27001 սերտիֆիկատով: Սրանք ուղղակի փաստաթղթեր չեն, այլ փաստում են ընկերությունում ներդրված գործուն համակարգերի եւ որակի ապահովման մասին։ Մենք մշտապես աշխատում ենք հաճախորդների բավարարվածության ուղղությամբ, անցկացնում ենք հարցումներ, շտկում թերացումները, եթե այդպիսիք առկա են, եւ դրա շնորհիվ կարողանում ենք պահպանել մեր հաճախորդների հավատարմությունն ու տարեցտարի արժանանալ նոր հաճախորդների վստահությանը։ Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Էլեն Գասպարյանի Tweet Դիտում՝ 25174