Պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը` Հայաստանում. IDBank-ը թողարկել է «Visa Platinum Business» քարտերը, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար։ Բանկում վստահ են՝ սա լավագույն համադրությունն է ֆինանսական ապահով ու ճկուն գործարքների եւ գրավիչ արտոնությունների։Սեպտեմբերի 2-ին կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց, թե որոնք են քարտի գլխավոր առավելություններն ու ինչ հնարավորություններ, արտոնություններ է այն ընձեռում քարտապաններին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս IDBank-ի կորպորատիվ բանկինգի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար եւ եկել է փոխարինելու վճարային այլ քարտերը: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք ոչ միայն հարմար ու կիրառելի քարտեր, որոնք, ի դեպ, բազմաթիվ հոգսերից կարող են ազատել, այլեւ ակտիվորեն զարգացնում ենք վարկավորման ուղղությունը։ Ընդամենը մի քանի օր անց մեր հաճախորդներին առաջարկելու ենք աննախադեպ ցածր տոկոսադրույքներով ու հարմար պայմաններով կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ արտարժութային վարկեր, որոնք նախատեսված կլինեն թե՛ ֆինանսավորման, թե՛ վերաֆինանասավորման համար»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է Տիգրան Մխիթարյանը։ Տիգրան Մխիթարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նաեւ ընդգծել է՝ հիմա՛ են թողարկում քարտը, քանի որ մոտենում է տարվա չորրորդ եռամսյակը, եւ ինչպես հայտնի է, այն բիզնեսի համար ամենաբարենպաստ ու ակտիվ շրջանն է՝ վաճառքների ծավալներն ընդլայնելու համար. «Հիմա ենք նախատեսել պրոդուկտի մեկնարկը, քանի որ բիզնեսներն այս պահից սկսած պետք է նախապատրաստվեն գնումներ կատարելու, որպեսզի չորրորդ եռամսյակին ունենան համապատասխան պաշարներ՝ վաճառքներ իրականացնելու համար»։ Տիգրան Մխիթարյանը եւ Կարինե Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս IDBank-ի կորպորատիվ պրոդուկտների մշակման բաժնի ղեկավար Կարինե Սահակյանը պատմել է քարտի առավելությունների ու հնարավորությունների մասին:Վճարումների ճկունությունVisa Platinum Business քարտով կարող եք վճարել ձեր ընկերության բոլոր ծախսերի դիմաց, օրինակ՝ կատարել գրասենյակի կոմունալ ծառայությունների, բջջային կապի եւ առցանց գնումների վճարումները, վճարել ձեր աշխատակիցների գործուղումների, տոմսերի, վարձակալած մեքենաների կամ կացության, ձեր թիմի համար գնված դասընթացների դիմաց, ինչպես նաեւ գրասենյակային պիտույքների մատակարարման, բիզնես-ծառայությունների եւ շատ ու շատ այլ գնումների համար։ Այն լիարժեք կերպով փոխարինում է ցանկացած վճարային քարտին, եւ ավելին՝ թույլ է տալիս ստանալ արտոնյալ ծառայություններ ընկերության համար։Չնախատեսված ծախսերի փոխհատուցումՊատկերացրեք, որ վճարային քարտը կարող է ծածկել ձեր ընկերության աշխատակիցների տուրիստական ապահովագրությունը։ Այս ամենը հնարավոր կդառնա, եթե պարզապես վճարեք ճանապարհորդության ողջ ծախսի առնվազն 50%-ը հենց Visa Platinum Business պրեմիում դասի քարտով։ Արդյունքում կստանաք բուժօգնության ծախսերի փոխհատուցում մինչեւ $50.000-ի չափով, տարհանման եւ հայրենադարձման դեպքերի փոխհատուցում մինչեւ $500.000-ի չափով, դժբախտ դեպքերի փոխհատուցում մինչեւ $100.000-ի չափով, ինչպես նաեւ բեռի ու թռիչքի ուշացման, ատամնաբուժական օգնության, փաստաթղթերի կորստի եւ շատ այլ դեպքերի փոխհատուցում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Արտոնյալ՝ ամբողջ աշխարհումVisa Platinum Business պրեմիում քարտը պատվիրելու դեպքում ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումից մինչեւ զեղչեր եւ քեշբեքեր առցանց ծառայությունների համար։Lounge Key աշխարհի 1200 օդանավակայաններումՁեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործելու աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում եւ անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Առցանց, ճկուն եւ հարմարավետՆերբեռնելով IDBusiness Mobile հավելվածը՝ կմիանաք անվճար համակարգին, որով կարող եք ճկուն կառավարել ձեր հաշիվները, կատարել գործարքներ, ինչպես նաեւ օգտվել թվային հարթակի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։Քարտի մասին մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայքէջ՝ https://idbank.am/։ Կարինե Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Visa Platinum Business քարտը ձեռք բերելու համար մոտեցեք IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Կարինե Սահակյանը տեղեկացրել է, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը քարտը պատվիրելու դեպքում առաջին տարվա սպասարկման վճար չի գանձվի:Աստղիկ ԻսկանդարյանԼուսանկարները՝ Էլեն Գասպարյանի Tweet Դիտում՝ 45290