«Նոր Զովք»-ը Yandex Go for business-ը համարում է օրինակելի գործընկեր

01.08.2022 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Yandex Go for business #Նոր Զովք
Ավելի քան երկու տարի է՝  «Նոր Զովք» խանութների ցանցը եւ Yandex Go for business-ն արդյունավետ համագործակցում են։ 2020 թվականին հաստատված գործընկերության արդյունքում «Նոր Զովք»-ի տնօրինությունն այլեւս չի անհանգստանում, թե աշխատակիցները գիշերային հերթափոխից հետո ինչպես տուն կհասնեն. Yandex Go-ն հոգում է այդ մասին։

«Նախկինում «Նոր Զովքը» պայմանագրեր է կնքել տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների հետ։ Կայուն եւ համակարգված չի եղել, առանց հավելվածի պայմանավորվում էին, իսկ խնդիր լինելու դեպքում մեր տնօրեններն էին իրենց անձնական մեքենաներով տուն տանում աշխատակիցներին»,- ասում է  «Նոր Զովք» խանութների ցանցի ներկայացուցիչ Հայկ Գեւորգյանը։

«Նոր Զովք» խանութների ցանցը ստեղծվել  է 1999 թվականին եւ այսօր ունի 1000-ից ավել աշխատակից։
 
Երբ «Նոր Զովք»-ում եկան այն մտքին, որ գիշերային հերթափոխից հետո աշխատակիցների տունդարձը կազմակերպելու համար հարկավոր է կորպորատիվ տաքսի ծառայություն, կանգ առան Yandex Go-ի վրա:

«Yandex Go-ն հնարավորություն է տալիս նախապես իմանալ, թե որքան կարժենա աշխատակցի ուղեւորությունը, այսինքն՝ որքան գումար կկազմի Ա կետից Բ կետ  հասնելը, ինչի արդյունքում մենք նաեւ կարողանում ենք չափել մեր ծախսերը»,- նշում է Հայկ Գեւորգյանը։

Այժմ տեղեկատվությունը համակարգված է, ընկերությունը հաշվեգրում է բոլոր ուղեւորությունները եւ ԱԱՀ-ով հաշիվ ապրանքագիր է ստանում։

Հայկ Գեւորգյանն ասում է, որ Yandex Go-ի հավելվածը, որի միջոցով մեքենա են պատվիրում, շատ հեշտ ու հարմար է.

«Հնարավորություն կա հավելվածում գնահատելու ուղեւորությունը, կարծիք թողնելու եւ հարցեր ուղղելու աջակցման ծառայությանը։ Նաեւ երթերի պատմությունն է հասանելի»։

Կարեն Բասենցյանը


Yandex Go hավելվածը առկա է «Նոր Զովք»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսներում, նրանք օգտվում են առօրյա կյանքում, հետեւաբար լրացուցիչ ծրագիր ներբեռնելու կարիք չկա։

Հավելվածը թույլ է տալիս նաեւ մեկ պատվերով մի քանի կետ նշել եւ մի քանի մարդու սպասարկել: Անձնական էլեկտրոնային գրասենյակից հնարավոր է կարգավորել  աշխատակիցների կամ առանձին ստորաբաժանումների ուղեւորությունների  նվազագույն սահմանաչափը, ինչպես նաեւ ներբեռնել էլեկտրոնային հաշիվ ապրանքագրեր տվյալ ժամանակահատվածի համար։

«Նոր Զովք» խանութների ցանցի մասնաճյուղի փոխտնօրեն Կարեն Բասենցյանը Yandex Go for business-ն համարում է օրինակելի բիզնես գործընկեր։

«Մեր աշխատակիցների փոխադրման հարցը լուծելով՝ մենք խնայում ենք ժամանակ, որը կարող ենք հատկացնել սպասարկման որակը բարձրացնելու համար»,- ասում է նա։

Yandex Go for business-ին միանալու համար կարող եք հայտ լրացնել:
Դիտում՝ 114654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW