Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի 2022 թվականի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Վերջին 22 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ օրերս ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։ 08.07.2022 | 18:00 Ռուբեն Մելիքյան. ՀՀ բանկային համակարգում ակնկալվում է ռեկորդային շահույթ Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի համար: Զուտ շահույթ2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 111 մլրդ ՀՀ դրամ, ինչը 70 մլրդ ՀՀ դրամով կամ 2.7 անգամ ավելի է, քան 2021 թվականի կիսամյակի ընթացքում գրանցած արդյունքը։ Շահույթի նման աննախադեպ աճը հիմնականում պայմանավորված է ոչ տոկոսային եկամուտների զգալի աճով։ Նշված ժամանակահատվածում ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը, այն կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Վարկային պորտֆել- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նվազել է 1.1%-ով։- Առ 30.06.2022թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 3.958 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 55%-ը։- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions - Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.8%-ը:- Ամերիաբանկի մասնաբաժինն ամենամեծն է՝ 17.3%: Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել են 71 մլրդ ՀՀ դրամով, կամ 1.8%-ով։- Առ 30.06.2022թ. ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.945 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 65%-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Պարտատոմսեր- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը նվազել է 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում 70 մլրդ ՀՀ դրամով, կամ 16%-ով եւ կազմում է 376 մլրդ ՀՀ դրամ։ - Նշված էական նվազումը հիմնականում բացատրվում է Արդշինբանկի պարտատոմսերի մնացորդի նվազմամբ՝ 48 մլրդ ՀՀ դրամ։- 17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 12-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ընդհանուր կապիտալ- 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 212 մլրդ ՀՀ դրամով, կամ 23%-ով եւ կազմել 1.139 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճը հիմնականում պայմանավորված է Հայբիզնեսբանկի կանոնադրական կապիտալի աճով, որը ավելացել է շուրջ 128 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի նոր բաժնետերերն են «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի»-ն (75% բաժնեմաս) եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն (25% բաժնեմաս)։ - Կանոնադրական կապիտալը ավելացրել է նաեւ Evocabank-ը՝ 3 մլրդ ՀՀ դրամով։- 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 100 մլրդ ՀՀ դրամով, կամ 30%-ով՝ կազմելով 437 մլրդ ՀՀ դրամ։- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է վեց բանկ՝ 12.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով (Ինեկոբանկ՝ 6 մլրդ ՀՀ դրամ, Ակբա բանկ՝ 3.3 մլրդ ՀՀ դրամ, Արդշինբանկ՝ 1.1 մլրդ ՀՀ դրամ, Հայէկոնոմբանկ՝ 930 մլն ՀՀ դրամ, Կոնվերս Բանկ՝ 510 մլն ՀՀ դրամ եւ Յունիբանկ՝ 464 մլն ՀՀ դրամ)։- Վերագնահատման պահուստները նվազել են 19 մլրդ ՀՀ դրամ, կամ 70%-ով։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions 2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 81689