ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամփոփում. 2022թ. 1-ին եռամսյակ
22.04.2022 | 10:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /














RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 22 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները` 2022 թ. 1-ին եռամսյակի համար:
Զուտ շահույթ
- 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 30.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը 11.4 մլրդ ՀՀ դրամով կամ 59%-ով ավել է քան 2021թ․ 1-ին եռամսյակի ընթացքում գրանցված արդյունքը։
- Բացի ՎՏԲ-Հայաստան Բանկից, բոլոր բանկերն արձանագրել են շահույթ նշված ժամանակահատվածի համար։ Երեք բանկեր (Ամերիաբանկ, Արդշինբանկ եւ Ինեկոբանկ) արձանագրել են Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի 50%-ը։
- Ամերիաբանկի շահույթը գրեթե կրկնապատկվել է եւ կազմել շուրջ 7.5 մլրդ ՀՀ դրամ։
Վարկային պորտֆել
- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 2.8%-ով։
- Առ 31.03.2022թ․ ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.139 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 58%-ը։
- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։
- Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61%-ը:
- Ամերիաբանկի մասնաբաժինն ամենամեծն է՝ 17.2%:
Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ
- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում նվազել են 23 մլրդ ՀՀ դրամով, կամ 0.6%-ով։
- Առ 31.03.2022թ․ ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.848 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 63%-ը։
Պարտատոմսեր
- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը նվազել է 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում 4.4 մլրդ ՀՀ դրամով, կամ 1%-ով եւ կազմել 441 մլրդ ՀՀ դրամ։
- 17 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 12-ը։
Ընդհանուր կապիտալ
- 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 146 մլրդ ՀՀ դրամով, կամ 15.4% ու կազմել 1.099 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճը հիմնականում պայմանավորված է Հայբիզնեսբանկի կանոնադրական կապիտալի աճով, որն ավելացել է շուրջ 128 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի նոր բաժնետերերն են «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի»-ն (75% բաժնեմաս) եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն (25% բաժնեմաս)։
- 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ գլխավոր պահուստը) աճել է 31 մլրդ ՀՀ դրամով, կամ 9%-ով՝ կազմելով 393 մլրդ ՀՀ դրամ։
- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել են երկու բանկ՝ ընդհանուր գումարով 259.4 մլն ՀՀ դրամ (Հայէկոնոմբանկ՝ 220 մլն ՀՀ դրամ եւ Արդշինբանկ՝ 39.4 մլն ՀՀ դրամ)։
- Վերագնահատման պահուստները նվազել են 13.4 մլրդ ՀՀ դրամով, կամ 49%-ով։
2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. 9 ամիսների ժամանակահատվածի համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: