Հայաստանը նախորդ շաբաթ իր զբոսաշրջային ներուժն է ներկայացրել Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում: Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով Հայաստանից 20 զբոսաշրջային ընկերություն է ներկայացել: MITT Moscow հարթակում տուրօպերատորները հնարավորություն են ունեցել ուղիղ շփվել Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների հետ: Banks.am-ը զրուցել է ցուցահանդեսին մասնակից JUST TRAVEL զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Թովմասյանի հետ՝ պարզելու, թե մեկ տարվա դադարից հետո հետաքրքրություն կա՞ Հայաստանի նկատմամբ, վերջին պատերազմն որքանո՞վ է ազդել մեր երկիր այցելել ցանկացող ռուս զբոսաշրջիկների վրա եւ ի՞նչ ակնկալիքներ կարել է ունենալ զբոսաշրջային տարվա հետ կապված:Նաիրա Թովմասյանն ասում է, որ Հայաստանը, որպես էքսկուրսիոն ու գաստրոնոմիկ ուղղություն, ռուս զբոսաշրջիկին միշտ հետաքրքրել է, եւ այդ հետաքրքրությունը պահպանվել է: 19.03.2021 | 12:49 Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը MITT Moscow ցուցահանդեսում Նրա խոսքով՝ MITT Moscow-ում տուրօպերատորներին մտահոգող հարցերը հիմնականում կապված են եղել դեպի Հայաստան ավիատոմսերի բարձր գների եւ հանրահավաքների ու ցույցերի հետ: Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ի ուրախություն մեզ՝ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, իսկ պատերազմին առնչվող որեւէ հարց չի եղել: Հիմնականում հետաքրքրվում էին, թե հանրահավաքներով ու ցույցերով պայմանավորված՝ որքանով է մեր երկիրն անվտանգ զբոսաշրջիկների տեղաշարժի համար: Հետաքրքրվում էին, թե զբոսաշրջիկն անվտանգ ու անխոչընդոտ կարո՞ղ է զբոսնել փողոցով: Մենք ներկայացրել ենք իրավիճակն ու հավաստիացրել, որ Հայաստանն անվտանգ է այցելությունների համար»,- նշում է JUST TRAVEL-ի տնօրենը: Լուսանկարը՝ JUST TRAVEL Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին՝ Նաիրա Թովմասյանը նկատում է, որ սա ամենից շատ մտահոգող հարցն է: «Համավարակի պատճառով մարդկանց եկամուտները նվազել են, բոլորն ակնարկում էին, որ ավիատոմսերը շատ թանկ են եւ հարցնում՝ թե ի՞նչ կարելի է անել, որ ավելի մատչելի լինի Հայաստան գալը: Նշում էին, որ դեպի Հայաստան ավիատոմսերի գները երբեք այսքան բարձր չեն եղել», - պատմում է նա:JUST TRAVEL-ի տնօրենի խոսքով՝ ավիատոմսերի բարձր գների պատճառով տուժում են նաեւ զբոսաշրջային գործակալությունները, սակայն խնդիրը միայն տուրօպերատորների մակարդակով լուծել հնարավոր չէ:«Էքսկուրսիոն տուրերի առումով եվրոպական շուկան բավական մեծ հոսք էր ստանում Ռուսաստանից, բայց, քանի որ այսօր եվրոպական շատ երկրներ փակ են ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, մեր երկրի բաց սահմանների շնորհիվ ակնկալիքներ կարելի է ունենալ ռուսական շուկայից, սակայն մինչեւ ավիատոմսերի գները չնվազեն, զանգվածային հոսքի մասին խոսելն իրատեսական չէ: 2019 թվականի զբոսաշրջային ծավալների 20-30 %-ի չափով ակնկալիքն իրատեսական կլինի միայն սեպտեմբերի-հոկտեմբեր ամիսներին»,- ասում է Նաիրա Թովմասյանը: Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Նա հավելել է, որ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացրել է նմանատիպ այլ ցուցահանդեսների մասին, ինչն այս իրավիճակում շատ արդյունավետ կլինի՝ մեկ միասնական տաղավարի ներքո ներկայանալ Հայաստանով հետաքրքրված զբոսաշրջիկներին:Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 3219