Ղեկավարների ներուժի բացահայտումն առավել կարեւոր է COVID-ի պայմաններում

19.09.2020 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Նիկոս Լամբրիդիսը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի «Մարդկանց առաջնորդումն ու ղեկավարումը» առարկայի պրոֆեսոր է։

Նա մասնագիտացած է հաղորդակցության, կարիերայի զարգացման քոուչինգի եւ էմոցիոնալ ինտելեկտի ոլորտում: Վերջին 12 տարիներին դասավանդել եւ վերապատրաստումներ է անցկացրել մի շարք խոշոր բազմազգ ընկերություններում, ինչպիսիք են «Պֆայզերը», «Նովարտիսը», WIND-ը, Abbott-ը, ROCHE-ն, Սիթիբանկը, «Մարքս ընդ Սփենսերը», «Ջոնսըն ընդ Ջոնսընը», «Սանոֆի-Ավենտիսը»:

Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի կողմից տրամադրվող Executive MBA (EMBA) ծրագրի մեր ուսանողների կարիերան մենք մեզ համար սահմանել ենք որպես պայծառ նպատակ: Կարիերայի զարգացման քոուչինգը մեզ օգնում է բացահայտել MBA ծրագրին մասնակցող ղեկավարների կարողությունները, որպեսզի նրանք իրենց փորձին եւ գիտելիքներին զուգահեռ՝ կարողանան անձնական նպատակներ սահմանել, լավ հաղորդակցվել եւ իրենց հերթին վերապատրաստել իրենց ուսանողներին: Մենք մշտապես հաշվի ենք առնում նաեւ այն, որ գործ ունենք տարբեր մտածելակերպի ու մշակույթի կրողների հետ:



Նեյրոգիտական մեր մոտեցումը հաստատում է, որ ուղեղ ունեցող յուրաքանչյուր ոք ունի հուզական եւ վարքային նույն մոդելը, որը զարգանում է բառացիորեն շատ վաղ տարիքից: Կարիերայի զարգացման քոուչի համար իրականում կարեւորն այն է, որ նա կարողանա ճանաչել այն էկոլոգիան, որում մենք բոլորս ապրում ենք, եւ թե ինչպես է մեր կատարած յուրաքանչյուր փոփոխություն իր «ալիքային ազդեցությունն» ունենում մեր ընտանիքում, համայնքում, աշխատավայրում եւ կազմակերպությունում, որոնք եւս սկսվում են փոխվել։ Քոուչը պետք է Կազմակերպչական հոգեբանության ոլորտում վերապատրաստված լինի, որպեսզի կարողանա հասկանալ Գործընթաց - Անձ - Համատեքստ – Ժամանակ մոդելը։

Սա վերջին 14 տարվա ընթացքում 12 տարբեր երկրներում մեր Executive MBA ծրագրին մասնակցած ղեկավարների վերապատրաստման գործընթացի ամենաբարդ եւ արդյունավետ մասն է կազմում:

Մեր տարբերությունները կարեւոր են, բայց մարդկայնությունն ավելի կարեւոր է: Executive MBA ծրագրում սովորելու 2 տարիների ընթացքում մենք մեր ուսանողներին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է մոտիվացնել աշխատակիցներին եւ թիմերին, որպեսզի նրանք ավելի լավ ու սրտացավ աշխատեն, եւ թե ինչպես կարելի է հասնել այն վիճակին, որտեղ եւ՛ ղեկավարները, եւ՛ նրանց թիմերն արտադրողականության ամենաբարձր մակարդակն ունենան։

Մենք նրանց վերապատրաստում ենք եւ սովորեցնում, որ մարդիկ կազմակերպության հիմքն են, մասնավորապես՝ ղեկավարները պետք է կարողանան հասկանալ աշխատակիցների հնարավոր վախերն ու ընկալումները, աշխատեն նրանց ուժեղ կողմերի եւ կարողությունների վրա, չմոռանան «այստեղ եւ հիմա» սկզբունքի մասին եւ զարգացնեն նրանց ուժեղ կողմերը՝ վերածելով դրանք սովորությունների։

Այդ նպատակով կազմակերպությունները եւ բարձրագույն ղեկավարությունը պետք է հրաժարվեն «չափավոր եւ զուսպ» մոդելից, որտեղ մենք անում ենք ավելին, բայց ավելի քիչ ուժերով: Սա կօգնի մարդկանց ավելի լավ դրսեւորել իրենց եւ հանդես գալ ավելի երկարաժամկետ հեռանկարում:

Կարիերայի զարգացմանն ուղղված քոուչինգի մեր ծրագիրը հիմնականում կենտրոնացած է անցումային շրջանների վրա: Մենք օգնում ենք մեր շրջանավարտներին լինել պատասխանատու եւ հաջողակ իրենց կարիերայում՝ պահպանելով բարձր դիրքերը եւ օպտիմալացնելով ու համապատասխանեցնելով իրենց կատարողականությունը կազմակերպչական հաջողությունների հետ:



Covid-19 դարաշրջանում սոցիալական հեռավորությունը պահանջում է, որ հաղորդակցությունը դառնա առաջնային եւ դուրս լինի բիզնեսի վարման սովորական շրջանակից: Իրականում հաղորդակցությունը երբեք չափից շատ չի լինում: Ղեկավարները պետք է այնպես ձեւակերպեն իրենց ասելիքը, որպեսզի կարողանան փոխանցել այն սրտացավությունը, ինչպես նաեւ տեղեկությունները, որոնք կօգնեն մարդկանց հասկանալ բիզնեսի վրա իրենց ազդեցությունը, դերն ու համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը: Չնայած հաղորդակցության որոշ դրվագներ ինքնաբուխ կլինեն, սակայն ընդհանուր առմամբ, դրանք պետք է նախապես ծրագրել։

Մենք այնպես ենք պլանավորում մեր կարիերայի զարգացման քոուչինգի դասընթացները, որպեսզի դրանք օգնեն EMBA-ին մասնակցող մեր ղեկավարներին հաղթահարել խնդիրներն ու զարգանալ` ապահով միջավայր ստեղծելով թե իրենց, թե՛ իրենց թիմերի համար:

Բացահայտե՛ք նրանց ներուժը եւ… տվե՛ք նրանց բանալին:

Երևանում ընթացող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ընդունելության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ 093 909 349 հեռախոսահամարով:
Դիտում՝ 27237
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW