Եղեգնաձորի ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մարի Հարությունյանի, Էլեն Նազարյանի ու Աննա Արամյանի Tsavd-Tanem («Ցավդ տանեմ») ձեռարկատիրական նախագիծը հաղթող է ճանաչվել Diamond Challenge Armenia մրցույթում եւ ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում անցկացվող Diamond Challenge-ի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացել:Մրցույթը հնարավորություն է տալիս աշակերտներին սեփական փորձով սովորել, թե ինչ է նշանակում լինել ձեռնարկատեր եւ առաջարկել սեփական բիզնեսի գաղափարը:Կանոնների համաձայն` հաղթող երկրների թիմերը եզրափակչին մասնակցելու համար մեկնում են ԱՄՆ, սակայն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Diamond Challenge-ի եզրափակչի անցկացման ձեւաչափը կփոխվի:Մրցույթի հայաստանյան փուլի, հաղթած նախագծի եւ եզրափակչի ձեւաչափի փոփոխության մասին Banks.am-ը զրուցել է թիմի ներկայացուցիչների եւ նրանց մենթոր Հայարփի Աղախանյանի հետ:Աննայի, Մարիի ու Էլենի թիմը Մարի. Ավագ դպրոցականների ձեռնարկատիրական հմտությունները զարգացնող մրցույթի մասին տեղեկացանք հասարակագիտության մեր ուսուցչուհուց: Գաղափարը հետաքրքրեց, եւ մրցույթի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար սկսեցինք սեմինարների մասնակցել: Եղեգնաձորում մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Եղեգնաձորի Համայնքային կենտրոնը:Աննա. Մրցույթի կանոններին համաձայն՝ խումբը պիտի բաղկացած լինի 2-4 հոգուց: Մարիի ու Էլենի հետ որոշեցինք թիմ դառնալ, ձեռնարկատիրական նախագիծ մշակել ու մասնակցության հայտ ներկայացնել: Նախագիծ մշակելու համար 2 ամիս ժամանակ ունեինք: Թեեւ հաղթանակի մեծ հույսեր չունեինք, բայց մտածեցինք՝ հնարավորությունը պետք է օգտագործել, անպայման մասնակցել ու մի նոր բան սովորել:Հաղթանակ կիսաեզրափակչումԱննա. Մրցույթի կանոնների համաձայն՝ մասնակցող երկրների թիմերն իրենց մշակած նախագծի հայտերն օնլայն տարբերակով ներկայացրին ԱՄՆ-ի միջազգային ժյուրիին, որն ընտրեց յուրաքանչյուր երկրի 10 լավագույն թիմերին՝ կիսաեզրափակչի համար: Հայաստանյան կիսաեզրափակչում հայտնվեցին Դիլիջանի, Մեղրիի, Երեւանի, Եղեգնաձորի, Ստեփանակերտի եւ Լոռու մարզի Արեւաշող գյուղի թիմերը: Մեր թիմը եւս լավագույնների մեջ էր:Էլեն. Փետվարի 16-ին Դիլիջանում կայացած Diamond Challenge Armenia կիսաեզրափակչում ընտրությունը կայացնող ժյուրին՝ կազմված տեղացիներից եւ ամերիկացիներից, 10 լավագույնից ընտրեց մեզ՝ ԱՄՆ մեկնելու եւ մեր բիզնես գաղափարը եզրափակչում ներկայացնելու համար: Որպես պարգեւ՝ մեր թիմը ստացավ $1000: Tsavd-Tanem բիզնես գաղափարըԱննա. Մտածեցինք այնպիսի ձեռնարկատիրական գաղափարով մասնակցել, որով կկարողանանք հայկական արտադրանքն ու մշակույթը որքան հնարավոր է շատ երկրներում տարածել, ինչպես նաեւ աջակցել Հայասատանում գործող փոքր բիզնեսին։Գաղափարը հետեւյալն է՝ ստեղծել Tsavdtanem.am օնլայն հարթակ, որտեղ կներկայացվեն հայկական արտադրանքով լի արկղեր: Դրանք հնարավոր կլինի պատվիրել եւ գնել ցանկացած երկրից: Էլեն. Նախագիծը ստեղծելիս, որպես հիմնական պատվիրատու, նկատի ենք ունեցել աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին, որոնք ամենաշատն են ցանկանում ձեռք բերել «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքներ:Tsavd-tanem-ի արկղերում կլինեն խոտաբույսեր, մեղր, պանիր, գինի, չրեղեն, քաղցրավենիք: Արկղերը կարող են լինել 1, 3, 6 եւ 12 ամսվա համար նախատեսված: Ընդ որում, պատվիրողը կարող է փոփոխել դրանց պարունակությունը: Կլինեն նաեւ անակնկալ արկղեր, որոնց հասցեատերը մինչեւ բացելը չի իմանա, թե ինչ կան դրանց մեջ: Սակայն, նախքան անակնկալ արկղը պատվիրելը, պետք է նշել հասցեատիրոջ տարիքն ու սեռը, որպեսզի իմանանք՝ ինչ պարունակություն կարելի է ներառել տուփի մեջ:Մարի. Մեր թիմի ու նախագծի համար ուզում էինք հեշտ հիշվող եւ հայության հետ ասոցացվող անուն ընտրել: Հենց այդ սկզբունքով էլ ընտրվեց «Ցավդ տանեմ» արտահայտությունը, որն օգտագործում է ե՛ւ որպես դիմելաձեւ, ե՛ւ արտահայտում է շնորհակալություն ու գնահատանք:Եզրափակիչը՝ առանց ԱՄՆ մեկնելուՀայարփի Աղախանյան, մենթոր. 2012-ից անցկացվող Diamond Challenge միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվում է Դելավերի համալսարանում, որտեղ եւ հիմնվել է այս մրցույթը: 12.12.2019 | 14:08 «Այբ»-ի բիոպլաստիկները գյուտի արտոնագիր են ստացել Մրցույթը առաջին անգամ Հայաստանում անց է կացվել 2018թ֊ին։ Մրցույթի պաշտոնական գործընկերն է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որի կողմից և Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ արդեն 3 տարի իրականանում է ծրագիրը։ Եզրափակիչ փուլն այս տարի նախատեսված էր անցկացնել ապրիլի 16-18-ը: Մենք արդեն ԱՄՆ մեկնելու նախապատրաստական աշխատանքների մեջ էինք, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Դրանից ելնելով՝ մրցույթի կազմակերպիչները որոշեցին, որ եզրափակչին մասնակցող թիմերը չեն մեկնի ԱՄՆ, իսկ եզրափակիչը կանցկացվի առցանց՝ ապրիլի 17-18-ը:Մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն 21 երկրներ, իսկ լավագույնները տարբեր նոմինացիաներում կստանան ավելի քան 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդից դրամական խոշոր մրցանակներ:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի Tweet Դիտում՝ 6343