«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտների գյուտը Մտավոր սեփականության գործակալությունից ստացել է արտոնագիր:Բնության մեջ կենսաքայքայվող պոլիմերների ստեղծման եղանակի գյուտը հրապարակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում։«Այբ»-ի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները ստեղծել են թերմոպլաստիկ օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ, որոնք կարող են փոխարինել նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկները։ «Աշակերտների ստեղծած բիոպլաստիկները կարող են էականորեն նվազեցնել բնության աղտոտումը միանգամյա օգտագործման պոլիէթիլենային պլաստիկներով։ Ներկա փուլում ակումբի անդամները ուսումնասիրում են դրանց արտադրական գործընթացը սկսելու հնարավորությունը»,- նշել են դպրոցում:«Կանաչ քիմիա» ակումբի այս նախագիծը հաղթել է «100 գաղափար Հայաստանի համար» ու Diamond Challenge Armenia մրցույթներում եւ ներկայացվել ԱՄՆ-ում՝ Diamond Challenge մրցույթի եզրափակչում, ու Բրեմենում՝ Գյոթե-ինստիտուտի «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթում։ Tweet Դիտում՝ 3439