ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները

02.04.2020 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#MaxMonitor #մոնիտորինգ
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա-ընկերության MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2020թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով բացարձակ առաջատար է Ամերիաբանկը (877 հիշատակում), որին հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը (341 հիշատակում) եւ Արդշինբանկը (269 հիշատակում):


Լրատվական կայքերում եւ հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 825 հիշատակում եւ 7 ռեպորտաժ, իսկ թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 49 հոդված:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 814 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 240 հիշատակում, երրորդը՝
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 151 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է՝ 92,8%, 814 դրական հիշատակում 877-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ինեկոբանկն է՝ 88,2%, 60 դրական հիշատակում 68-ից, երրորդը Evocabank-ն է՝ 84,1%, 37 դրական հիշտակում 44-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիա-մոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2019թ. IV եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 15119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW