Այսուհետ Կոկա-Կոլա զովացուցիչ ըմպելիքի սիրահարները կարող են ծանոթանալ դրա ստեղծման պատմությանն ու ականատես դառնալ պատրաստման գործընթացին: «Երջանկության գործարանում» նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Կոկա-Կոլա այցելուների կենտրոնի բացումը, որին ներկա էր նաեւ Banks.am-ը:Առաջինը տարածաշրջանում«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ուկրաինա-Մոլդովա-Հայաստան բիզնես միության գործադիր տնօրեն Կոնստանտինոս Սպանուդիսն ասել է, որ Հայաստանը տարածաշրջանում առանձնանում է իր նորարարություններով եւ Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը դրանցից մեկն է: «Տարածաշրջանում միակ այս կենտրոնը կրթական նախագիծ է, որը պատրաստում է շատ ավելի պատասխանատու քաղաքացիներ վաղվա համար՝ ներկայացնելով այցելուներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը, որ այսօր աշխարհում դառնում են շատ կարեւոր»,- նշել է նա: Կոնստանտինոս Սպանուդիսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նորարարական լուծումներ«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը պատմել է, որ Կոկա-Կոլա այցելուների կենտրոններ կան աշխարհի տարբեր երկրներում, եւ այդ օրինակները ցույց են տալիս՝ մարդկանց իսկապես հետաքրքիր է ըմպելիքի հաջողության գաղտնիքն ու արտադրական գործընթացը: «Կենտրոնը լի է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ նորարարական լուծումներով: Այստեղ մեր հաճախորդը կարողանում է ոչ միայն ծանոթանալ ընկերության պատմությանը, այլեւ մասնակից դառնալ արտադրական գործընթացին՝ ինտերակտիվ լուծումների շնորհիվ»,- մանրամասնել է նա: Արթուր Սահակյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արթուր Սահակյանի խոսքով՝ ընկերությունը կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը: «Երկար տարիներ մենք ոչ միայն ավելացնում ենք ներդրումները նման ծրագրերում, այլեւ բարձրացնում արդյունավետությունը: Վստահաբար կարող եմ ասել, որ ծրագրերը լինելու են շարունակական, ու այցելուների այս կենտրոնը եւս դրա ապացույցն է»,- մանրամասնել է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Պատուհան դեպի աշխարհ«Ընկերությունը գործում է ավելի քան 200 երկրներում, եւ այս կերպ այցելուների կենտրոնը դառնում է պատուհան դեպի աշխարհ՝ անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում: Այժմ Հայաստանում եւս ստեղծել ենք այդ պատուհանը, որ կտա կրթվելու եւ աշխարհը Կոկա-Կոլայի աչքերով տեսնելու հնարավորություն»,- նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի հասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը: 18.02.2019 | 09:22 Էլինա Մարգարյան. Նպաստում ենք, որ երիտասարդները մնան Հայաստանում Նա հավելել է, որ գործարան կարող են այցելել 12 տարեկանը լրացած բոլոր ցանկացողները: Դրա համար անհրաժեշտ է նախապես գրանցվել Happyvisit.am կայքում: Էլինա Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Դեպի «Երջանկության գործարան»Այցելուների կենտրոնի բացման օրը մասնակիցներին բաժանել են մի քանի խմբերի, որոնք հերթով շրջայց են կատարել «Երջանկության գործարանում»:Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է ըմպելիքի հեղինակ, բժիշկ եւ դեղագործ Ջոն Փոմբերտոնին մարմնավորող կերպարը: Մինչ նա իր «Ջեկոբա» դեղատանը փորձարկումներ է կատարում եւ ստանում անուշադրության արդյունքում ստեղծված օշարակը, որ հետագայում դարձել է Կոկա-Կոլա, ընկերության աշխատակիցն այցելուներին ներկայացնում է ըմպելիքի ստեղծման պատմությունը եւ 130 տարիների զարգացման ընթացքը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մյուս սրահներ բարձրանալու համար այցելուներն անցնում են պատմական պատի կողքով, որը ցուցադրում է ընկերության հետաքրքրական դրվագները՝ ըստ տարիների:Վերեւում գտնվող նեղ միջանցքն անցնում է գործարանային հատվածի վերնամասով, իսկ առկա պատուհանները թույլ են տալիս հետեւել Կոկա-Կոլա զովացուցիչների ստեղծման ամբողջական շրջափուլին՝ նախակաղապարից մինչեւ պատրաստի արտադրանք: Լուսանկարը՝ Մեդիամաքս Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի Tweet Դիտում՝ 9794