Մարդը որքան մեծանում, այնքան շատ է ուզում վերադառնալ իր արմատներին։ Հենց այսպես՝ արմատների կանչով ու բնության հանդեպ մեծ սիրով էլ 45-ամյա տնտեսագետ-իրավաբան Սեւակ Ոսկանյանը վրանային հանգստի գոտի է հիմնել Լոռու մարզի Սեդվիի ձոր կոչվող վայրում (Կաճաճկուտ, Աքորի եւ Հագվի բնակավայրերի հարեւանությամբ)։ Անտառի մեջ ծվարած վրանային գոտին քաղաքի աղմուկից կտրվելու եւ բնությանը մոտ լինելու հիանալի վայր է։ Banks.am-ի թղթակիցն այցելել է Սեդվիի ձոր եւ ծանոթացել Camping City Sedvi-ի ընձեռած բոլոր հնարավորություններին:Դեպի Լալվար սար«Զբոսաշրջիկները Կաճաճկուտ գյուղ գալիս են հիմնականում Լալվար սար բարձրանալու նպատակով։ Գյուղում ասում են, որ ավելի շատ նրանք հետաքրքրված են տեղի անտառներով ու լեռներով։ Ու քանի որ այս հատվածում չկա որեւէ տեղ, ուր հնարավոր կլինի կանգ առնել, օթեւանել ու գիշերել, որոշեցինք վրաններ դնել ու բնության այս անկրկնելի հատվածում հանգիստ ապահովել եկվորների համար, ինչո՞ւ չէ, նաեւ Լոռիի այս հատվածը ճանաչելի դարձնել»,- պատմում է Camping City Sedvi-ի հիմնադիր Սեւակ Ոսկանյանը։ Սեւակ Ոսկանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այստեղ են գտնվում նաեւ Սեդվիի միջնադարյան ամրոցը (13-14-րդ դդ․) ու Սուրբ նշան եկեղեցին։ Եկեղեցու տարածքն իր հերթին անտառով շրջապատված գողտրիկ հանգստավայր է, որտեղ նաեւ տաղավարներ կան։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչպե՞ս գնալ«Վրանային գոտի կարելի է հասնել նաեւ մեքենաներով։ Ու թեեւ ճանապարհը գրունտային է, ցանկացած մեքենա կարող է այն հաղթահարել»,- ասում է Սեւակն ու հավելում, որ զբոսաշրջային գործակալությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերելիս կառաջարկեն զբոսաշրջիկների տեղափոխումն Ալավերդիից Սեդվի, իհարկե՝ ցանկության դեպքում։ 22.02.2019 | 09:35 Տաթեւիկը Գերմանիայից եկել է՝ փոխելու Դեբեդի կյանքը Բացի այդ, Camping City Sedvi-ն ի սկզբանե ստեղծվել է քայլարշավորդների համար, այսինքն նրանց, ովքեր մեկ կամ մի քանի օր բնության մեջ են գտնվում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Սեդվի քեմփինգում շուրջ 10 վրան է տեղադրված։ Պահեստային վրաններ էլ ունեն ու կարող են միաժամանակ ընդունել մինչեւ 30 մարդու։ Վրաններում կան անհրաժեշտ բոլոր պարագաները՝ ներքնակներ, բարձեր, քնապարկեր, արեւային էներգիայով լիցքավորվող լուսատուներ։ Հանգստավայրում նաեւ սանհանգույց կա։ 05.10.2018 | 14:48 ՏՈՒԿ՝ տուրիզմի ուրույն կենտրոն Դսեղում Քնելուց բացի, նախաճաշելու եւ ընդհանրապես օրվա ընթացքում սնվելու հնարավորություն եւս առկա է։ Տարածքում մի քանի կրակարան է տեղադրված, երկու մեծ տաղավար կա, շուտով նաեւ 3-րդը կկառուցվի։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ի՞նչ ուտել«Մենք կունենանք գյուղի էկոլոգիապես մաքուր, թարմ մթերք՝ կաթ, մածուն, ձու, մեղր, կարագ, կառաջարկենք անվճար նախաճաշ։ Միաժամանակ, յուրաքանչյուրին մեկ լիտր բնական աղբյուրի ջուր կտրվի։ Կարող են ամեն բան իրենց ձեռքով պատրաստել։ Նպատակ ունենք հետագայում այստեղ ճագարներ ու հավեր բուծել՝ մշտապես թարմ միս, ձու ունենալու համար»,- առաջարկվող ծառայություններն է ներկայացնում Սեւակը։ Ի դեպ, ցանկացողները Սեդվի քեմփինգ կարող են այցելել սեփական վրաններով. տարածքը մեծ է, կարելի է նաեւ առանձնանալ ընդհանուր վրանային գոտուց։ Իսկ Սեդվի գետակի (Դեբեդի վտակ) առկայությունը ձկնորսություն անելու լավ հնարավորություն է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բնության սիրահարները կարող են նաեւ ձիարշավի ու քայլարշավի մասնակցել։ Ուղղությունները տարբեր են՝ դեպի Լալվար սար, այցելություն ամառային արոտավայրեր՝ «յայլաներ», ապա Սուրբ նշան ու Բգավորի եկեղեցիներ, Սեդվիի ամրոց, նաեւ՝ տարածքում գտնվող այլ հուշակոթողներ։ Կան քայլարշավային ավելի երկար երթուղիներ դեպի Հաղպատ, Սանահին, Օձուն եւ Արդվի։ 27.05.2019 | 10:00 Զարնի-Պարնի՝ ժամանցի նոր գոտի Հաղպատում Իսկ էքստրիմի սիրահարներին Camping City Sedvi-ն առաջարկում է լեռնային շրջագայություններ՝ «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով (ամենագնացներով)։ Ծառայությունների գները տարբեր են՝ տարածքի առանձնահատկություններով (լեռներ, անտառներ) ու հանգստացողի նախասիրություններով պայմանավորված։ Ձիով զբոսանքի կես ժամվա արժեքը 1000 դրամից է սկսում, իսկ ձիարշավի համար հարկավոր է 10 000-15 000 դրամ ունենալ։ Մեքենայով շրջագայությունը նույնպես 10 000-15 000 դրամ արժե: Լուսանկարը՝ Մեդիամաքս Քայլարշավի մեկնող խմբի համար գումարը 15 000-20 000 դրամ են սահմանել։ Իսկ վրանում մեկ անձը մեկ գիշեր մնալու համար վճարում է 5000, սեփական վրանով քեմփինգի տարածքում գտնվելու դեպքում՝ 2000-3000 դրամ։ 31.08.2018 | 09:39 «Կանչաքար». վրանային քաղաք՝ ձորի եզրին Ժամանց«Մեզ մոտ եկողների հանգիստն ու ժամանցը լիարժեք կազմակերպելու համար գիշերը խարույկ կվառենք, որի շուրջ կզրուցեն, կերգեն, կուրախանան։ Փորձել ենք էնպես անել, որ մարդը չտարանջատվի բնությունից, զգա իրեն որպես բնության մի մասնիկ։ Դա է նաեւ պատճառը, որ շինություններ չենք սարքել այստեղ։ Հետո, երբ մեր ուզած արդյունքին հասնենք ու հասկանանք այցելուի պահանջները, հնարավոր է՝ քոթեջներ էլ կառուցենք։ Այս պահին էլ առաջարկելու շատ բան կա, բայց պետք է առաջին հերթին հաշվի առնենք այցելուի նախասիրությունները»,- ասում է Սեւակն ու ավելացնում, որ դեռ անավարտ որոշ աշխատանքներ կան՝ պետք է պտղատու ծառերի քանակն ավելացնել։ Ի դեպ, այս տարածքը տեղացիների համար հայտնի է նաեւ «Սեդվիի այգիներ» անվամբ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տարածքում տեղեկատվական ցուցանակներ դնելու, նաեւ՝ համացանցի տարբեր տիրույթներում հասանելի լինելու անհրաժեշտություն կա։ Այս առումով աշխատանքներ են տարվում։ Ներկայում Camping City Sedvi-ի մասին ինֆորմացիա կարելի է ստանալ Ֆեյսբուքից, իսկ տարածքը գտնելու հարցում կօգնի Գուգլի քարտեզը: «Խանգարող որեւէ բան չկա։ Ցանկացած գործ սկսելու համար պետք է նպատակ դնել ու աշխատել՝ դրան հասնելու համար: Իսկ ամենակարեւորը՝ չընկճվել առաջին իսկ անհաջողությունից»,- ամփոփում է Սեւակ Ոսկանյանը:Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)Լուսանկարները՝ Արմեն Հովսեփյանի Tweet Դիտում՝ 9230