Հայաստանյան իրականության մեջ քաղաքացիները խնայողությունների հաշվին ներդրումներ են կատարում հիմնականում ավանդների տեսքով: Մինչդեռ միջազգային ֆինանսական շուկայում հաճախակի կիրառվող եւ տարածված ներդրումային ֆինանսական գործիքներից է պարտատոմսը: Մեզանում պարտատոմսերի որոշ տեսակներ նոր են գործածվում, եւ օգտատերերից շատերի համար այս հասկացությունն անծանոթ է, գուցե նաեւ՝ անհասկանալի: Պարտատոմսերը պարտքային արժեթղթեր են, որոնք հավաստում են դրա տիրապետողի իրավունքը՝ նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք, ինչպես նաեւ դրա տիրապետողին իրավունք է տալիս ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։Պարտատոմսերը տարբերվում են ըստ եկամտության, փոխարկելիության եւ ըստ թողարկողի: Դրանք կարող են լինել ռիսկային կամ ոչ ռիսկային՝ ելնելով տվյալ պարտատոմսի ապահովվածությունից:Banks.am-ն «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանի եւ «Արարատբանկ» ԲԲԸ-ի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Էդգար Էվոյանի օգնությամբ ներկայացնում է հիփոթեքով ապահովված պարտատոմսերի առանձնահատկությունները, հնարավորությունները եւ կիրառման մեխանիզմները: Միակը հայաստանյան շուկայում«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն առաջինն ու միակն է հայկական ֆինանսական շուկայի պատմության մեջ, որը շուկայում առաջարկում է հիփոթեքով ապահովված պարտատոմսեր: Սա նշանակում է, որ այս պարտատոմսերն ապահովված են հիփոթեքային վարկերով, որոնք փաստացի գրավադրված են հօգուտ պարտատոմսերի տիրապետողի: Այս պարագայում վարկերը հանդիսանում են գրավ եւ գտնվում են հսկողության տակ, եւ եթե ֆինանսական վիճակի վատթարացման հետեւանքով ընկերությունը կրի կորուստներ, ներդրողները կորուստներ չեն կրի, քանի որ վարկերն ապահովված են գրավներով:«Հիփոթեքով ապահովված պարտատոմսերը հնարավորություն են տալիս ներգրավել ֆինանսական միջոցներ, որպեսզի ընկերությունը ստացված միջոցների հաշվին նոր վարկեր տրամադրելու հնարավորություն ունենա»,- բացատրել է «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի ղեկավար Դավիթ Աթանեսյանը:Մեխանիզմը հետեւյալ կերպ է աշխատում. եթե ներդրողը գնել է պարտատոմս, ընկերությունը պարտավոր է վճարել որոշակի տոկոս՝ ելնելով պարտատոմսի անվանական արժեքից եւ ժամկետից: 2017թ. դեկտեմբեր ամսին «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն թողարկել է դրամային եւ արտարժութային պարտատոմսեր՝ 100 000 000 դրամի եւ 500 000 դոլարի չափով: Տվյալ պարտատոմսերն առնվազն 120%-ով ապահովված են հիփոթեքային վարկերով:«Ներդրողներին մենք առաջարկում ենք ե՛ւ դրամային, ե՛ւ դոլարային պարտատոմսեր: Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 000 դրամ է, դոլարայինինը՝ 25 դոլար: Եկամտային տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 10,5%, դոլարի դեպքում՝ 6,5%: Այսինքն, եթե դուք ձեռք եք բերում պարտատոմս, մեր ընկերությունն ամեն եռամսյակը մեկ վճարում է ձեռք բերված պարտատոմսի համապատասխան տոկոսային եկամուտը: Սա ներդրումային վստահելի գործիք է»,- նշել է Դավիթ Աթանեսյանն ու հավելել, որ մեզանում ավելի տարածված են ավանդները. հենց դրանց միջոցով են սպառողները գումար աշխատում իրենց խնայողությունների հաշվին, սակայն քչերն են տեղյակ, որ պարտատոմսերը կարող են լինել առավել եկամտաբեր, եւ դրանց տոկոսադրույքները համեմատաբար բարձր են, ռիսկերը՝ քիչ: Առաջարկ եւ պահանջարկ«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից առաջարկվող պարտատոմսերի թողարկումից ի վեր պահանջարկը գերազանցել է առաջարկը:Նման մեծ հետաքրքրվածությունը ցույց է տալիս, որ սպառողների մոտ ձեւավորվում են ֆինանսական ոլորտի գիտելիքներ, նրանք փորձում են հասկանալ ու գտնել լավագույն ձեւը՝ ֆինանսական դաշտում ներդրումներ կատարելով՝ գումար վաստակելու համար:«Թողարկման ծավալի 500 000 դոլարի դեպքում պահանջարկը կազմել է 622 000 դոլար, 100 000 000 դրամային առաջարկի դեպքում՝ 101 000 000 դրամ: Սա հստակ ցույց է տալիս, որ հետաքրքրվածությունը եւ վստահությունը գնալով աճում են, եւ եթե սպառողներին հասկանալի ու մատչելի են առաջարկները, ապա նրանք պատրաստ են կատարել ներդրումներ»,- ասել է Դավիթ Աթանեսյանը՝ ընդգծելով, որ այս դեպքում բարձրանում է հաճախորդի իրազեկվածությունը եւ փոխվում է մտածելակերպը, ինչն էլ, իր հերթին, նպաստում է կապիտալ շուկայի զարգացմանը: ԳործընկերությունՊարտատոմսերը թողարկվում են «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ համագործակցության շրջանակում: Բանկը հանդիսանում է «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխողը, մարքեթ-մեյքերը, նաեւ՝ ներդրում է կատարել պարտատոմսերի մեջ:««Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն արդեն երկար ժամանակ է՝ հանդիսանում է «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործընկերը: Պարտատոմսեր թողարկելու միտքը «Առաջին հիփոթեքային ընկերության»-ն էր, ու քանի որ այս ընկերության հիմնական գործունեությունը հիփոթեքային վարկերի տրամադրումն է, գաղափար առաջացավ՝ թողարկելու հենց հիփոթեքով ապահովված պարտատոմսեր»,- նշել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Էդգար Էվոյանը:Օրենսդրական կարգավորում«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից ի վեր անցնում է տարեկան աուդիտորական ստուգում՝ անկախ աուդիտորի կողմից:Ներդրումները կատարում են միայն ֆինանսական ցուցանիշների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում: «Առաջին հիփոթեքային ընկերության» ֆինանսական ցուցանիշները եւ շուկայում զբաղեցրած դիրքը բավականին բարձր են, որն էլ մեզ տվեց հնարավորություն՝ կարճ ժամկետներում գրավելու ներդրողներին»,- ասել է Դավիթ Աթանեսյանը:Քանի որ սա Հայաստանում պարտատոմսերով ապահովված առաջին թողարկումն էր, հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել ու փորձարկել դաշտը: «Արարատբանկի» ԲԲԸ-ի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Էդգար Էվոյանը նշել է, որ օրենսդրական բացթողումները պրակտիկայի վրա ուսումնասիրելուց հետո Կենտրոնական բանկին արվել են առաջարկներ եւ 2018թ. մայիսի 24-ին հիփոթեքային պարտատոմսերը կարգավորող օրենքում փոփոխություններ են կատարվել, եւ, ըստ էության, լրացվել են բոլոր օրենսդրական բացերը:Էքսպերիմենտից՝ շարունակական գործընթացի Շուկայում պարտատոմսերի մատակարարողը հանդիսանում է «Արարատբանկը», ուստի այդտեղից էլ կարելի է ձեռք բերել վերոնշյալ պարտատոմսերը: Բացի «Արարատ բանկից», պարտատոմսերը հասանելի են բորսայում առկա բոլոր բանկերում: Բանկերի ցանկը կարելի է գտնել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կայքում:«Մենք առաջին անգամ ենք հայկական ֆինանսական շուկայում թողարկում հիփոթեքով ապահովված պարտատոմսեր: Քանի որ գործնականում նման բան դեռ չէր եղել, դժվար էր խոսել բացթողումների ու հասարակության հետաքրքրվածության մասին, սակայն հիմա վստահ կարելի է նշել, որ հետաքրքրվածությունը մեծ է: Հիփոթեքով ապահովված պարտատոմսերի ռիսկային մակարդակը ցածր է, եւ կարծում եմ, որ սա ներդրումային լավագույն գործիքներից է»,- ասել է Էդգար Էվոյանը:«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից առաջարկվող պարտատոմսերի առաջին թողարկման շրջանառության ժամկետը 24 ամիս է, ձեւը՝ ոչ փաստաթղթային, տեսակը՝ անվանական արժեկտրոնային, վճարման պարբերականությունը՝ եռամսյակային, փոխարկելիությունը՝ ոչ փոխարկելի:Դավիթ Աթանեսյանի խոսքով՝ առաջին փուլն ավելի էքսպերիմենտալ բնույթ է կրում, ու մինչ 2019թ. բոլոր բացերն արդեն կարգավորված կլինեն: «Արդյունքները մեզ շատ են գոհացնում, եւ մենք արդեն հայտնել ենք պատրաստակամություն՝ շարունակելու պարտատոմսերի թողարկումն ու համագործակցությունը «Առաջին հիփոթեքային ընկերության» հետ»,- ասել է Էդգար Էվոյանը:«Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանն էլ ընդգծել է՝ հիփոթեքով ապահովված պարտատոմսերի թողարկումը շարունակական բնույթ է կրելու: Tweet Դիտում՝ 24321