Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:Այսպես, 2016թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ (398), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (158) եւ Ամերիաբանկ (147): Կայքերում եւ թերթերում հիշատակումների թվով առաջատարը ՎՏԲ-Հայաստան Բանկն է`282 հիշատակում կայքերում եւ 107՝ թերթերում: Հեռուստատեսությամբ հիշատակումներով թվով առաջատար են ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Արարատբանկը՝ յուրաքանչյուրը՝ 9 ռեպորտաժ: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաեւ դրական հիշատակումների թվով: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, երրորդը՝ Ամերիաբանկը:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., անցած տարվա կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 28 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է ավելի քան 100 հայկական կայքեր: Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն: Tweet Դիտում՝ 59911