Banks.am-ն ավարտում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերին նվիրված շարքը: Առաջին եւ երկրորդ հրապարակումներում ներկայացրել ենք «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հոդվածը եւ այն ընկերությունների կարծիքները, որոնք հովանավորում են հիմնադրամին:Այսօր հիմնադրամի ներկայացուցիչները պատմում են այն մասին, թե ինչպես կարող են մասնավոր կազմակերպությունները եւ անհատները աջակցել «Լույս»-ի ծրագրերին:«Լույսի» կրթաթոշակառուների համայնքը շնորհակալ է մասնավոր հատվածից արվող շարունակական ներդրումների համար: Միասին մենք զարգացնում ենք մասնագիտական մեծ տաղանդ ունեցող երիտասարդների համայնք, որն այնքան անհրաժեշտ է երկրի առաջընթացի ու զարգացման համար: «Լույս» հիմնադրամն իրականացնում է եռակի առաքելություն.Սովորել. ստեղծել ու համախմբել առաջադեմ եւ ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում, կրթաթոշակ հատկացնելով եւ մենթորության հնարավորությամբ ապահովելով իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին:Գործել. ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք խրախուսում են ակադեմիական գիտելիքի կիրառումն իրական կյանքում` ի բարօրություն Հայաստանի:Համաստեղծել. կիրառել Հայկական աշխարհի համաստեղծարար ներուժը` խթանելու նորարարությունը տնտեսության զարգացող ոլորտներում` արդյունքում զարգացնելով Հայաստանը եւ, լայն առումով, աշխարհը: «Լույսի» շրջանավարտները գործունեություն են ծավալում տնտեսության բոլոր ոլորտներում եւ դրական փոփոխությունների ալիք են ստեղծում Հայաստանում:«Լույսի» կրթաթոշակի ֆոնդում ներդրում կատարող ամեն ընկերություն աջակցում է միաժամանակ մի քանի ուսանողների, իսկ բոլոր ներդրողները միասին ամեն տարի ֆինանսական աջակցություն են տրամադրում «Լույսի»` միջինում 150 կրթաթոշակառուների: Ընկերություններն ուղղակիորեն օգուտ են քաղում այս ամենից` աշխատանքի ընդունելով երիտասարդների, ում պատրաստել են աշխարհի լավագույն գիտնականներն ու բիզնես փորձագետները, ովքեր աշխատում են Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում, Հարվարդում, Օքսֆորդում, Քեմբրիջում, Տորոնտոյի համալսարանում եւ այլն:«Lույս» հիմնադրամի շրջանավարտներըLուսանկարը՝ ՖոտոլուրՍա նշանակում է, որ միասին մենք նաեւ բարձրացնում ենք հանրության իրազեկությունն աշխարհի եւ միջազգային շուկաների նոր միտումների ու պահանջների մասին: Մենք բարձրացնում ենք հասարակության ակնկալիքների որակը: Եվ այս ամենը մեզ աստիճանաբար մրցունակ է դարձնում միջազգային ասպարեզում:Աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու եւ լավագույն փորձը ձեռք բերելու համար երիտասարդներին ֆինանսավորելն ալիքային էֆեկտ է ունենում նաեւ տեղի համալսարաններում. վերջիններս բարեփոխում են իրենց կրթական համակարգը եւ մոտեցումները: Եկեք չմոռանանք, որ մեր շրջանավարտների 90 տոկոսը դասավանդում են տեղի համալսարաններում իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ:Ալիքային էֆեկտի մեկ այլ օրինակ է այն, որ մենք հաստատուն քայլերով վերականգնում ենք ապագայի հանդեպ վստահությունը թե՛ երկրում, թե՛ միջազգային հարթակում` սփյուռքի եւ արտասահմանյան ներդրողների հետ մեր հարաբերություններում: Աշխատանքային բարձրորակ ստանդարտներ սահմանելով` մենք խրախուսում ենք մարդկանց` կրկին վստահելու, արդյունավետ գործելու եւ երկրում բիզնեսի նոր հնարավորություններ ստեղծելու:Չմոռանանք նաեւ հանրային եւ կառավարության ոլորտները, որտեղ մեր շրջանավարտները նոր շունչ են հաղորդում մի շարք անհրաժեշտ բարեփոխումների, որոնք արդեն իսկ իրականացման փուլում են եւ կարիք ունեն ավելի շատ փորձագետների: Սա անհրաժեշտություն է մի երկրի համար, որ անցնում է ժողովրդավարության նոր մակարդակի, եւ այս գործընթացը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Այս հարցում եւս մեր երիտասարդ մասնագետներն ակտիվորեն գործում են ու մեծ ներդրում կատարում:5 հարցեր, որ կարող են ուղղել մեր ներկա կամ ապագա հովանավորները1. Ինչո՞ւ է կարեւոր, որ մասնավոր ու պետական ընկերությունները միանան եւ աջակցեն «Լույսին»«Լույսին» հովանավորելով` ընկերությունները եզակի հնարավորություն են ստանում նորարարական գաղափարների եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների արժեքավոր ռեսուրս ստեղծել: «Լույսի» կրթաթոշակառուները ձեռք են բերում նորագույն գիտելիքներ եւ ճկուն լինելու հմտություն: Նրանք արագ են հարմարվում փոփոխություններին ու չեն խուսափում դրանցից. սա երիտասարդ սերնդի բնորոշ գծերից է:Աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունները պահանջում են մշտապես թարմացվող գիտելիքներ եւ անսպասելի, նոր երեւույթներն ընկալելու, յուրացնելու կարողություն: Սա մեր ժամանակակից տնտեսության իրականությունն է, որը շատ է տարբերվում նախորդ տասնամյակներից: Հազիվ ենք հասցնում նոր տեխնոլոգիան յուրացնել, ստեղծվում է ավելի հզոր մի գործիք, որն արմատապես փոխում է քիչ առաջ ընկալած կանոնները: Հիշեք միայն` ինչքան թանկ արժեր արտասահման զանգ կատարելը: Իսկ հիմա դա այլեւս խնդիր չէ. skype-ը մեզ թույլ է տալիս աշխատել միաժամանակ աշխարհի տարբեր վայրերի հետ, այն էլ` չնչին գումարով: «Լույսի» կրթաթոշակառուները սովորում են դիմակայել մարտահրավերներին եւ դրանք փոխակերպել հնարավորության:«Լույսի» հետ համագործակցելով` ընկերությունները հնարավորություն են ստանում իրենց սեփական բիզնեսի մարտահրավերներն ու խնդիրները ներկայացնելու երիտասարդ սերնդի ուշադրությանը, որը պատրաստ է դրանք լուծելու նորարարական եղանակներ գտնել: «Լույսի» կրթաթոշակառուները բազմաթիվ գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, ինչպես նաեւ ապագայի սցենարներ մշակում, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ընկերության ռազմավարական որոշումների եւ հետագա առաջընթացի վրա:2. Ի՞նչ ընկերություններ են միանում «Լույսին»«Լույսը» ողջունում է մասնավոր ու պետական բոլոր ընկերություններին, որոնք ցանկանում են նպաստել Հայաստանի զարգացմանը, կապ հաստատել տաղանդաշատ մասնագետների հետ, բացահայտել նոր շուկաներ ու դեռեւս չգործող ոլորտներ: Այդ թվում` սպառողական էլեկտրոնիկա, հեռահաղորդակցություն եւ ֆինանսական ծառայություններ, համակարգչային գիտություն եւ արհեստական ինտելեկտ, ինպես նաեւ հրատարակման կամ գովազդային գործով զբաղվող ընկերություններ:3. Առավելություններ հովանավորների համարՀովանավորները հնարավորություն կունենան կապեր հաստատելու տաղանդավոր երիտասարդ մասնագետների հետ, ովքեր տարբեր ոլորտների եւ աշխարհի լավագույն կրթական հաստատությունների առաջատար միտքն են ներկայացնում: Ամեն ամառ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի ընթացքում «Լույսը» կազմակերպում է ինտերակտիվ միջոցառումներ, քննարկումներ, նոր տեխնոլոգիաների ներկայացման եւ գիտելիքի փոխանցման նիստեր: «Լույսը» հանդիպման հարթակ է տրամադրում ընկերություններին` բացահայտելու համագործակցային հնարավորությունները: Այն հարուստ ռեսուրս է ստեղծում տաղանդաշատ ուսանողների պրակատիկայի եւ/կամ աշխատանքի համար:4. «Լույսը» ձեւավորում է գիտելիքի եւ փորձի փոխանակումը խթանող նոր միջավայրեր «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրն ունի եզակի բանաձեւ: «Ծրագրի միջոցով հիմնադրամը կազմակերպում է կրթաթոշակառուների ձեռք բերած տեսական գիտելիքի կիրառումն գործնականում` իրական կյանքում: Ամեն ամառ «Լույսի» ուսանողները երկրի տարբեր համայնքներում նախագծում եւ տեղի բնակչության հետ իրականացնում են զարգացման արդյունավետ ծրագրեր:• «Գիտելիքի փառատոն». կրթաթոշակառուները վարպետության դասեր են անցկացնում` ներկայացնելով գիտության տարբեր ոլորտների նորագույն ձեռքբերումները:• «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթ. հիմնադրամը դրամաշնորհ է տալիս իր շրջանավարտների ներկայացրած` սկսնակ ձեռնարկությունների լավագույն նախագծերին:• «Կարիերայի օր». այս նախագծի միջոցով մեկ հարթակի վրա իրար են հանդիպում նոր աշխատակիցների կարիք ունեցող հայաստանյան ընկերությունները եւ բարձր որակավորում ունեցող մասնագետները: • Ընթացիկ միջոցառումներ. այս միջոցառումների ընթացքում շփման կատարյալ միջավայր է ստեղծվում կրթաթոշակառուների եւ հովանավորների համար:5. Ինչպե՞ս կարող է անհատը կամ ընկերությունը դառնալ հովանավոր:Հովանավորության տեսակները եւ Ձեր մասնակցությունը քննարկելու համար խնդրում ենք կապ հաստատել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ` գրելով jk@luys.am էլ. հասցեին, զանգահարելով 060 707700, կամ այցելել «Լույսի» կայք՝ https://www.luys.am/en/contribute: Tweet Դիտում՝ 1749