ՀՀ կառավարության եւ բանկերի համատեղ նախաձեռնությամբ այսօր ներկայացվել է հատուկ վարկային ծրագիր, որի շահառուները կլինեն պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ վարկավորման ժամկետի, մարման եւ մի շարք այլ պայամնների առկայությամբ վերոնշյալ վարկային ծրագիրն աննախադեպ է Հայաստանի համար: Վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորմամբ, մինչեւ 10 տարի մարման ժամկետով: Ուսումնառության ընթացքում կմարվի միայն տոկոսները`առավելագույնը 4 տարի, իսկ ուսումնառության ավարտից հետո` կլինի վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումը: Յուրաքանչյուր վարկառուի համար վարկի առավելագույն ծավալ կկազմի 1 800 000 ՀՀ դրամ` ուսումնառության ողջ ընթացքում տրամադրվելով 4 մասնաբաժնով, որոնցից յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 450 000 ՀՀ դրամը` կախված ուսման վարձի չափից:Վարկը կտրամադրվի 12 տոկոսով, որից 2 տոկոսը պետությունը կսուբսիդավորի յուրաքանչյուր շահառուի համար, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողի համար` 3 տոկոսը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով, գումարը կփոխանցվի վարկառուի ուսումնական հաստատություն: Ծրագիրը կիրականացվի 14 առեւտրային բանկերի միջոցով, որոնց ցանկը շուտով կտեղադրվի բանկերի միության կայքում: Tweet Դիտում՝ 3844