2017թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 7,7% տնտեսական ակտիվություն, որը 2011-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է (ցուցանիշը հաշվարկվում է հենց այդ թվականից):Համեմատության համար նշենք, որ հունվար-նոյեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 7,3%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,6%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 2,2%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 14%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 14,4%-ով:Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,9%-ով: 2017թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,9%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-դեկտեմբերին ավելացել է 26,9%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 25,2%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 27,8%-ով: Tweet Դիտում՝ 3376