Սբերբանկն ու S7-ը ներդնում են բլոկչեյնի հիման վրա տոմսերի վաճառքի համակարգ
26.08.2020 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://cdni.rt.com

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, S7 ավիաընկերությունը տոմսերի գնման իր բլոկչեյն հավելվածը տեղադրել է Սբերբանկի կողմից վերջերս գործարկված բլոկչեյն հարթակում: Այսուհետ Սբերբանկում հաշիվներ ունեցող տոմսերի վաճառքով զբաղվող գործակալները հնարավորություն կունենան ակնթարթորեն հաշվարկներ իրականացնել սմարթ պայմանագրերի միջոցով, օգտագործելով տոկեններ:
Գործարքների հաշվարկների արագությունը կավելանա 10 օրվանից՝ սովորական գործարքի դեպքում (նամակներ, ստուգում, գումարի փոխանցում) մինչեւ 20 վայրկյան: Դրանից բացի, նոր սխեման չի ենթադրում բանկային երաշխիքներ եւ կանխավճար:
Նման լուծում առաջին անգամ է կիրառվում Ռուսաստանում, ծառայությունը հասանելի կլինի սեպտեմբերից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: