Առջեւում դեկտեմբերն է եւ շատերն արդեն մտածում են, թե որտեղ դիմավորել Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը: Տարբերակները շատ են, սակայն եթե ցանկանում եք տոները դիմավորել տանից ոչ շատ հեռու, Թբիլիսիի Radisson Blu Iveria հյուրանոցը «շքեղ փախուստ» է առաջարկում: Լուսանկարը՝ Silk Hospitality Դեկտեմբերի 31-ին ժամը 22:00-ին հյուրանոցի Filini ռեստորանում կմեկնարկի տոնական երեկոն՝ Alilo խմբի մասնակցությամբ: Ժամը 00:30-ից մինչեւ 02:00-ը հյուրերի լավ տրամադրությունը ապահովելու է DJ-ը: Լուսանկարը՝ Silk Hospitality Ճաշացանկը ներառելու է վրացական եւ եվրոպական խոհանոցի ընտրանին: Ամանորյա երեկոյի մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 480 լարի (մոտավորապես 70 000 դրամ): Լուսանկարը՝ Silk Hospitality Առավոտյան Radisson Blu Iveria-ում կդիմավորեք 2025 թվականի առաջին օրը եւ կվայելեք Թբիլիսիի տեսարանները՝ հյուրանոցի համարների մեծ մասից հիանալի տեսարան է բացվում՝ ամբողջ քաղաքը կարծես ձեր ափում լինի: Լուսանկարը՝ Silk Hospitality Նախաճաշից հետո կարող եք բարձրանալ Anne Simonin Spa, որը տեղակայված է հյուրանոցի վերջին երկու հարկերում: Այստեղ կարող եք թոթափել 2024-ին կուտակված հոգնածությունը եւ դրական լիցքեր ստանալ: Լուսանկարը՝ Silk Hospitality Իսկ մինչ կանայք վայելում են spa ծառայությունները, տղամարդիկ կարող են իրենց բախտը փորձել Iveria խաղատանը, որը տեղակայված է հենց հյուրանոցում: Casino Iveria Tbilisi-ում 30 սեղաններ եւ ավելի քան 200 սլոթ մեքենաներ կան: Կազինոն առանձին ռեստորան ունի, որտեղ մատուցում են վրացական, եվրոպական եւ միջերկրական խոհանոցների ուտեստներ: Լուսանկարը՝ Silk Hospitality Ձեր ամանորյա ժամանցը Radisson Blu Iveria-ում ամրագրելու համար զանգահարեք +995322402222 հեռախոսահամարով կամ գրեք welcome@silkhospitality.com էլեկտրոնային փոստին:Radisson Blu Iveria հյուրանոցը պատկանում է Վրաստանի հյուրընկալության ոլորտի առաջատար ընկերությանը՝ Silk Hospitality-ին, եւ կառավարվում է վերջինիս կողմից: Silk Hospitality-ի պորտֆոլիոն ներառում է հյուրանոցներ, ռեստորաններ, մարզասրահներ: Tweet Դիտում՝ 3007