Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար:Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում հաճախորդներին առաջարկվում է փոխանցված գումարները ստանալ «Տրանսֆեր» վճարային քարտերով եւ օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից: Մասնավորապես, մինչեւ դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով:Ակցիայի շրջանակում «Տրանսֆեր» քարտը տրամադրվելու է անվճար:Բացի այդ, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200 հազ. դրամ ընդհանուր գումարի 3 եւ ավելի փոխանցում ստացած հաճախորդներն ակցիայի շրջանակում մինչեւ 500 հազ. դրամի վարկային սահմանաչափ ստանալու հնարավորություն կունենան, իսկ MasterCard Standard քարտերը կտրամադրվեն գործող սակագնից 50%-ով ցածր գնով եւ սպասարկման վճարով: Tweet Դիտում՝ 10997