Կոնվերս Բանկը գործող հաճախորդների համար բարելավել է ոսկու գրավով ապահովված վարկերի տրամադրման պայմանները:Ինչպես հայտնել են բանկում, ակցիան գործարկվել է՝ հաշվի առնելով բնակչության շրջանում ոսկու գրավադրմամբ վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը:«Այս ակցիայի շրջանակում բանկն իր հաճախորդներին է ներկայացնում գրավ/վարկ հարաբերակցության՝ շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկը: Կոնվերս Բանկի այս վարկատեսակի մյուս առավելությունն այն է, որ սպասարկման ամենամսյա հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Հաճախորդից սպասարկման վճար գանձվում է միայն վարկավորման փուլում, ինչի արդյունքում ամենամսյա մարումներն ու փաստացի տոկոսադրույքը ցածր են լինում»,- ասված է հաղորդագրությունում:Ակցիայի շրջանակում բանկը իր գործող հաճախորդներին կտրամադրի ոսկու գնահատված արժեքի մինչեւ 130%-ի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 6 ամիս, իսկ տարեկան տոկոսադրույքը՝ 13-14%:Վարկավորում կիրականացվի ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Ակցիան կգործի մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ: Tweet Դիտում՝ 5748