Տնտեսական ակտիվության տեմպն օգոստոսին դանդաղել է

20.09.2017 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2017թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,5% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-հուլիսին նույն ցուցանիշը կազմել էր 6,2%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 9,4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12,4%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,7%-ով: 2017թ. հունվար-օգոստոսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,5%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 24,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 21,7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 26%-ով:

Դիտում՝ 3623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW