Հայաստանի գրավչությունը ներկայացվել է ԱՄՆ բիզնեսի առաջնորդներին

23.08.2017 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Ավակ Ավակյան #Վահագն Լալայան
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է ամերիկյան գործարարների համար դեպի իրանական եւ ԵԱՏՄ շուկաներ մուտքի կարեւոր հարթակ ծառայել:

Այս մասին նա ասել է նախօրեին Լոս Անջելեսում բիզնես առաջնորդների հետ կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ:

«Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության եւ հիմնադրամի ռազմավարության կարեւոր մասն է»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը:

Արմեն Ավակ Ավակյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, նրանց հետ քննարկել մի շարք ներդրումային ծրագրեր՝ ընդգծելով, որ հիմնադրամը ներդրողներին աջակցում է նաեւ հետներդրումային փուլում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող Nation of Innovation տեսահոլովակը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանն էլ ներկայացրել է Հայաստանում doing business-ի պայմանները, բարենպաստ առեւտրային ռեժիմները ԵՄ ու ԵԱՏՄ երկրների հետ։
Դիտում՝ 13728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW