Բիթքոինը «կկիսվի երկու մասի»
02.08.2017 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին գրում է Banki.ru կայքը՝ վկայակոչելով «Վեդոմոստի» գործակալությանը:
Բիթքոինն աշխարհում առավել տարածված «կեղծ արժույթն» է: CoinMarketCap-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում շրջանառվում է 16,5 մլն բիթքոին, որը համարժեք է շուրջ $46,1 մլրդ-ի:
«Թարմացված տարբերակը հնարավորություն կտա բիթքոինի սեփականատերերին միավորող ցանցն առավել արդյունավետ դարձնել, մեծացնել գործարքների արագությունը, ինչպես նաեւ ավելի շատ գործարք տեղավորել մեկ բլոկում, որտեղ ամփոփվում է բիթքոինների մասին տեղեկատվությունը»,- կարծում են փորձագետները:
Բիթքոին-դրամապանակների սակայն ոչ բոլոր սեփականատերերն են պատրաստվում ներդնել տեխնոլոգիայի թարմացված տարբերակը: Որոշ «հանքափորներ» (բիթքոին «արտադրողները») շարունակելու են կիրառել հին տարբերակը, որն անվանվելու է կանխիկ բիթքոին (Bitcoin Cash): Վերջինը ստեղծվելու է բիթքոինի հին տարբերակի հիման վրա, եւ նրա համար կիրառվելու են այլ թարմացումներ:
Այդուհանդերձ, «հանքափորների» 90%-ը պատրաստ է ընդունել թարմացումը:
Այս օրերին ֆոնդերի, բորսաների եւ ծառայությունների մեծ մասը սահմանափակել են բիթքոինների ընդունումն ու տրամադրումը՝ հաճախորդների միջոցները տեխնոլոգիական խնդիրներից հեռու պահելու համար: Փորձագետների կարծիքով՝ կրիպտո արժույթի հաջող թարմացումից հետո նրա փոխարժեքը որոշակիորեն կտատանվի, սակայն տարեվերջին կկայունանա: Մինչդեռ դասական բիթքոինին սպասվում են զգալի վայրիվերումներ:
Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: