Առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան:Այս մասին այսօր զեկուցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային խորհրդակցության ժամանակ:Անդրադառնալով բացօթյա ապօրինի առեւտրի սեզոնային ակտիվացմանը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երեւան քաղաքի ոստիկանության հետ՝ շուրջօրյա հերթապահություն սահմանել: Tweet Դիտում՝ 1920