Վերամշակողները գյուղացիներին ունեցած պարտքի մեծ մասը մարել են

02.06.2017 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#վերամշակող #պարտք
Վերամշակող ընկերությունները գյուղացիական տնտեսություններին 2015-2016 թթ. պտուղ-բանջարեղենի եւ խաղողի դիմաց ունեցած ֆինանսական պարտավորություններից հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մարել են 1 422,8 մլն դրամ:

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, հունիսի 1-ի դրությամբ դեռեւս 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ, այն դեպքում, երբ հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություն գյուղացիներին պարտք էր 1 660,4 մլն դրամ:

«Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1738
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW