«Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությունը մի շարք ուղղություններով Երեւանից Եգիպտոս չվերթներ կիրականացնի:Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ընկերությունը թույլտվություն է ստացել Հուրգադա-Երեւան-Հուրգադա, Շարմ էլ Շեյխ Երեւան-Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ ուղիներով թռիչքներ իրականացնելու համար:Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն հունիսի 18-ից, Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքները՝ սեպտեմբերի 24-ից, իսկ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքը` սեպտեմբերի 17-ից:Քաղավիացիայում տեղեկացրել են, որ «Էյր Կաիրո» ավիաընկերությանը եւս տրամադրվել է թույլտվություն այս տարվա ամառային նավիգացիոն շրջանում՝ հունիսի 20-ից հոկտեմբերի 28-ը, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով: Ավիաընկերությունը հունիսի 22-ից հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակատվածում թռիչքներ է նախատեսում նաեւ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Tweet Դիտում՝ 6128