Պետական գանձարանի որոշ նմուշներ Երեւանում հանվել են ցուցադրության

07.04.2017 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
# Պետական գանձարան #ֆինանսների նախարարություն

Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության ազգային պահուստի պատմամշակութային արժեքների ցուցադրությունը:

Ութ ցուցանմուշները Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն երկու ամիս եւ հասանելի կլինեն թանգարանի բոլոր այցելուներին:

Ցուցանմուշները ներկայացնում են տղամարդու 4 եւ կանացի 2 արծաթյա գոտի (18-20-րդ դարեր), 1 արծաթյա կախազարդ եւ դաշույն՝ իր պատյանով (19-րդ դար):

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջիկայում ցուցանմուշների շարքը կհամալրվի:

«Առանձնացրել ենք պատմամշակութային արժեք ունեցող նմուշներ, առաջիկայում գանձարանը նախատեսում է ցուցադրել ընդհանուր թվով 50 նմուշ, որոնք, որպես պատմամշակութային արժեք, հետաքրքրիր կարող են լինել հանրության համար»,-նշել է փոխնախարարը:

«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանն էլ ցուցադրությունն «աննախադեպ» է որակել, «քանի որ 1992-ից՝ գանձարանի ստեղծումից ի վեր, նմուշները երբեք չեն ցուցադրվել հանրությանը»:

Հիշեցնենք, որ գանձարանի նմուշները ցուցադրության հանելու որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության կողմից:

Դիտում՝ 5035
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW