ՌԴ-ում հայ գործարարները հանդես են եկել հայտարարությամբ

25.01.2017 | 22:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին, ներկայացրել ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր։

Վարչապետն ընդգծել է, որ թե արտաքին, թե ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։

Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։

Հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

Ռուսաստանի գործարարների եւ ձեռնարկատերերի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք, Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչներս,

- շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական դրության բարելավման եւ մեր պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում,

- արտահայտելով մեր ընդհանուր ձգտումը եւ ցանկությունը՝ միասին ուղղելու մեր եռանդը, գիտելիքները, ռեսուրսները եւ փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին եւ ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան,

- ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին եւ ծրագրերին․

Հայտարարում ենք

1. Լիակատար աջակցություն ենք հայտնում նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:

2. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ եւ դինամիկ զարգացող պետության:

3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների եւ գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին»:

Դիտում՝ 5191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW